Լրահոս
Օրվա լրահոսը

Комсомольская Правда. Հայաստանում ձուլած Քրիստոսի արձանը դրվել է Սիրիայում

Հոկտեմբեր 17,2013 22:55

Պատերազմի մեջ գտնվող Սիրիայում, որտեղից փախչում են քրիստոնյաները, Հիսուս Քրիստոսի մեծածավալ արձան են տեղադրել: Հայտնում է «Կոմսոմոլսկայա Պռավդա» թերթը:

«Ես եկել եմ աշխարհը փրկելու» կոչվող արձանը տեղադրել են Սեյդնայա քաղաքում՝ Պոլսից Երուսաղեմ տանող ուխտագնացության ճանապարհին:

Հեռումիվով լեռան գագաթին (ծովի մակարդակից 2100 մ) արձանը հայտնվել է հոկտեմբերի 14-ին: Տեղադրման աշխատանքները 3 օր է տվել, որի ընթացքում այդ շրջանում դադարեցվել է ռազմական գործությունները:

Արձանի բարձրությունը պատվանդանի հետ կազմում է 39մ է, ինչը մեկ մետրով բարձր է Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի հայտնի արձանից:

«Ամեն ինչ սկսվեց 5 տարի առաջ, երբ ինձ մոտ եկավ գործարար Յուրի Գավրիլովը ու առաջարկեց Քրիստոսի արձան տեղադրել Դամասկոսում», – թերթին պատմել է նախագծի համադրող Իգոր Միխայլովը՝ նշելով, որ արձանը ձուլել են Հայաստանում:

Միխայլովը հիշեցրել է, որ արձանի տեղադրումից երկու օր անց Յուրի Գավրիլովը մահացել է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գոհար Հովսեփյան says:

    Արձանը ձուլել է Արտուշ Պապոյանը

  2. Hamlet Mosinyan says:

    Տեղեկացնեմ, որ արձանը կերտվել է Գյումրիում, հեղինակը գյումրեցի նշանավոր քանդակագործ Արտուշ Պապոյանն է: Նրա գործերից են Վարդանանց արձանախումբը Գյումրու Ազատության հրապարակում, Շիրակացու արձանը Տառերի պուրակում, Նժդեհը՝ Գյումրու՝ նրա անունը կրող հրապարակում, Մարիամ Աստվածածինը Գյումրու Անկախության հրապարակում, որին, ենթարկվելով հոգեւորականների հորդորին, անվանում են ուղղակի հայուհի, լուսապսակն էլ հանել են:
    Արտուշ Պապոյանի երեք որդիները եւս գանդակագործներ են եւ մասնակցել են Հիսուսի արձանի եւ այլ գործերի կերտմանը: Արձանի մասին մենք նախկինում չէինք գրում, որովհետեւ պայմանագիրն արգելել էր մինչեւ տեղադրելը այդ մասին գրել:
    Պապոյանները Գյումրիում ստեղծել են պատկերասրահ, որի առաջին ցուցահանդեսը կլինի մոտ ժամանակներս:
    Ուրախ եմ Պապոյանների համար եւ շնորհավորում եմ: Հ.Մոսինյան, Գյումրի, լրագրող

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031