Լրահոս
Օրվա լրահոսը

Regnum. Ադրբեջանի խնդիրը կայծակնային գործողությամբ յոթ շրջանները վերադարձնելն է. Le Monde

Հոկտեմբեր 17,2013 22:13

Մաքսային միությանն անդամակցելու և Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու Հայաստանի որոշումը Ռուսաստանի ճնշման ազդեցության տակ կամ տնտեսական արագ օգուտներ քաղելու համար չի եղել. այդ երկրի հիմնական մտահոգությունը անվտանգությունն է: Հղում անելով «Լը Մոնդ»-ին՝ փոխանցում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

«Հազարավոր ռուս զինվորականների ներկայությունը, ցածր գնով ռուսական զենքի մատակարարումը, Ռուսաստանի հետ սերտ և բարեկամական հարաբերությունները՝ այս ամենը Ադրբեջանի հետապնդող նպատակներից պաշտպանվելու երաշխիքներ են», – գրում է հրապարակման հեղինակը: Ըստ նրա, փորձագետները մտավախություն ունեն, որ Ղարաբաղի հակամարտությունը կարող է զարգանալ ամենավատ տարբերակով:

«Սառեցված հակամարտությունների խնդիրն այն է, որ նրանք երբեմն, արթնանում են ամենավատ տարբերակով: Փորձագետները նման մտավախություն ունեն Կովկասում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ», – գրում է հեղինակը՝ նշելով, որ 1994թ. հրադադարից հետո ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման հարցում ոչ մի արդյունքի չի հասել:

Խոսելով Ադրբեջանի ռազմականացման մասին՝ հեղինակը գրում է, որ Բաքուն ավելի հաճախ է խոսում հակամարտության ռազմական լուծման մասին, ու այդ ճառերում նշվում է, որ հարձակման սկզբնական փուլը լինելու է օդային հարվածով. «Խնդիրը լինելու է՝ կայծակնային գործողությամբ վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված այսպես կոչված բուֆերային գոտին, այլ խոսքերով՝ յոթ շրջանները»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բայց ո՛չ ոք կոնկրետ չի բացատրում,թե Մաքսային միությանը միանալը ինչպես պիտի «ապահովի» Արցախի անվտանգությունը: Հատկապես 2008-ից հետո Ռուսաստանը ռուսական զորք է ուզում մտցնի Արցախ. իսկ ո՞վ սա չգիտի: ԱՄՆ-ն բայց սա չի թողնում.փառք աստծո:

    Ադրբեջանցին նորից կվճարի,ռուսն էլ նորից կհայաթափի: Հայաստանի ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ անվտանգությունը ՆԱՏՕ-ում է:

  2. Armen Sarkissian says:

    Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ շատ ավելի սերտ կապեր ուներ, քան Հայաստանը: 2008-ի դեպքերը ցույց տվեցին, որ ՆԱՏՕ-ն մատը մատին չտվեց:

  3. կայծակ փալանճեան says:

    Ի հարկէ ինչպէս Իսպանական առակն է ասում-բոլորս էլ ,որոշ չափով իրաւացի էնք:
    Մեզ մնում է ,նախ եւ առաջ օգտւել քօմփլօմէնթար քաղաքականութիւնից….ապա,ապաւինել մեր իսկ սէփական կարողութիւններին: Վերջինը ունենք-դեռեւս ոչ կազմակերպ-բայց դա պիտի սկսել-հակառակ չատերի կարղիքին- Սփիւռքից..նոյնիսկ ՀԶՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՒԱԾ ՆԵՐԳԱՂԹ:
    Վերջերս թէ Ռուսական Դաշնութիւն եւ թէ Եւրոմիութիւն -սկզբնաւորւած-առաջինից-թափ է առել:
    ՆԱԹՈ ի հետ կապը կայ եւ լաւ է որ շարոնակւի,սակայն քանզի երկու առափիններն են որ աւելի-այսպէս ասած-շտապ են ուզում միջամտել Արցախից սկսելով: Համեստ կարծիքս է անմիջապէս յիշեալների ուչադրութեան ՅԱՆԾՆԵԼ յետեւեալը,բոլոր լրատւական միջոցներով:
    ՄԵՐ ԲՈՒՆ Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն ՀԱՐՑԸ-մի մօռացէք- ՄԵԾՆ ԹՈՒՐՔԻՈ հետ է,խնդրում ենք չը փորձել ՇՒԱՔԻ ՏԱԿ առնել այն,Նագորնի-Կարապաղ անտեղիօրէն մեծացնելով…..
    Հարկաւոր է շեշտել սա պարական թէ Սփիւռք եւ թէ ու նամանաւադ Հայրենիքում:
    Հիմնենք Սփիւռքում-Ժընեւ-ԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱՏՐԱՄ,կորիզը մե .Եօթ-ութ Մագնաթների սկզբնաւորմամբ: Պիլիոն ի Ուրքինկ գափիթալով….դա մեզ շուտափոյթ պէտք է պրն Արմէն Սարգսեան(դուք մեր դէսպանն եք….) Յարգանոք Կայծակ Փալանճեան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031