Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօր ազատամարտիկների հավաքի ժամանակ ասաց, որ «գերանդիով» հնձելու են Հայաստանի իշխանություններին, եթե չաշխատեն ժողովրդի համար:
«էս Հովիկ Աբրահամյանը Եվրոպայի հայերին ասում է, որ Հայաստանի Ազգային ժողովն ամեն ինչ անելու է, որ եվրոպական արժեքները բարձր պահվեն, չգիտենք՝ լանք, թե խնդանք: Ո՞վ պիտի բարձր պահի, Հովիկ Աբրահամյա՞նն ու էս Ազգային ժողով՞ը: Ով դառնում է պաշտոնյա, իկ-երը հանում են անուններից, Սուրիկը՝ Սուրեն է դառնում և այլն: Ես ուզում եմ հասկանալ, որ էդ իկ-երը փոխում են, մա՞րդ են դառնում, էություններդ փոխեք, եթե կա»,- ասաց պարոն Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով, պետք է պայքարել եւ արդյունքները տեսանելի կլինեն. «Ոչ մի աղվես, շուն, կատու, մուկ մեզ համար նշանակություն չունի: Նշանակություն ունի ձեր կամքը: Ասեք աղվես կբռնենք, կասեք մուկ կսատկացնենք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ազատամարտիկների այս (դեռ սկսվող) պայքարը սկի էլ փոքր բան չէ. դրա համար են օլիգարխային իշխանությունները սկսել ոտ ու ձեռ ընկնել: