«Եթե Հայաստան-Թուրքիա սահմանի հարցը բարձրացվի առանց Ղարաբաղի հակամարտության կարգավորման համաձայնության, Ադրբեջանի արձագանքը խիստ բացասական կլինի, դրան կհետևի համապատասխան գործողությունները: Մենք ամեն ինչ կանենք, որ հայ-թուրքական միակողմանի հաշտեցում չլինի», – ադրբեջանական «Նյուզ.ազ» լրատվականի փոխանցմամբ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը:
Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը շարունակվում է մնալ որոշ արևմտյան շրջանակներում, և նրանք ցանկանում են այս հարցը վերադարձնել միջազգային օրակարգ՝ բացառելով ադրբեջանական մասը:
«Մենք տեղեկություններ ունենք, ըստ որի, որոշ երկրներ Թուրքիայի ղեկավարության վրա ճնշումներ են գործադրում ծրագիրն իրականացնելու համար: Խոսքը Ցյուրիխի արձանագրությունների վերակենդանացման մասին է», – ասել է պաշտոնյան՝ համարելով, որ իրենք բավարար դիրք ունեն, որպեսզի շարունակեն Հայաստանին մեկուսացված պահել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ