Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Հայաստանը պետք է անցնի հակահարվածի, հարձակման»

Հոկտեմբեր 17,2013 21:02

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը անհանգստել է՝  Զանգեզուրը անապատի է վերածվում:

«Փողի մոլուցքից խելքը կորցրած  հայ իշխանավորը, հայ օլիգարխը վերացնում է իր երեխայի ապագան: Վաղը Զանգեզուրի աղբյուրներից ոչ ոք չի կարողանալու ջուր խմի: Այն երեխան, որ ջուրը խմելու է, վաղը անեծքով հիշելու է իր օլիգարխ, նախագահ պապիկին, որոնք իրենց հաստ հետույքները տեղավորելու համար վաճառեցին իրենց երեխաների ապագան, ոչնչացրին այն երկիրը, որ իրենց պապերը աչքի լույսի պես պահել են: Փողի մոլուցքով տարված  մարդիկ այսօր վաճառում են Հայաստանը»,- այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների ամենշաբաթյա հավաքի ժամանակ ասաց Աշոտ Մանուչարյանը: Հետո էլ քննադատեց եվրոպական արժեքները կարեւորողներին. «Ասում են Եվրոպա, Եվրոպայի արքայազն Չարլզն այստեղ եկավ, ո՞ւր գնաց՝ Ամուլսար, որովհետեւ այնտեղ ոսկի կա: Որտեղ ոսկի կա, այնտեղ համաշխարհային փողն է, ստորությունը…  Հիմա էլ վաճառում են Ղարաբաղը: Ինչի՞ն է հասել այսօր այդ փողի մոլուցքով ուղեղը  կորցրած մարդը, որ փողը սարքելու, ավելացնելու պահը մի վայրկյանով երկարացնելու համար բանաձեւ է առաջարկում՝ Արցախը Ռուսաստանին, Հայաստանը՝ Արեւմուտքին: Ամեն ինչ տանք, միայն թե Մի քիչ էլ շարունակենք այդ փողը սարքելը: Այս մարդիկ չունեն բանականություն, հոգի ամեն ինչ կորցրել են»:

Պարոն Մանուչարյանը նաեւ ասաց, որ  սարսափել է, երբ տեղեկացել է, որ Հայաստանի նախագահը Վիլնյուսի գագաթաժողովին է հրավիրվել. «Թուղթ պետք  է ստորագրի, դրանք գենդերից բացի ուրիշ ոչ մի բան չունեն գրելու, բացի  Բոլոնյան ստոր համակարգով կրթական համակարգը ստորացնելուց ուրիշ բան չունեն»:

Աշոտ Մանուչարյանը հավաքի վերջում նաեւ ասաց՝ ժամանակն է, որ Հայաստանը հարձակման անցնի. «Հայաստանը վերականգնելու գործընթացն իրավունք չունենք անգամ ամիսներով հետաձգելու: Մենք պետք է գործենք անհապաղ: Ազատամարտը շարժվու է բոլոր բնակավայրերով, պետք ուժեղացնել պայքարը, պետք  է ստեղծվի Հայաստան կոմիտե: Հայաստանը պետք է ոտքի կանգնի, անցնի հակահարվածի, հարձակման»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հայաստան կոմիտեն ստեղծված է,՝ այն ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ Է:
    Հենց Վիլնյուսում պետք է գրագետ ներկայացնենք, մեր երկիրը թալանողների ով լինելը: Մեր տեղը,
    այն ոչ ոք չի անի: Մերձբալթյան երկրներում ամենաքիչը՝ 10 հազար Հայ ընտանիք է բնակվում: ՄԻ՞
    թե՛ մենք 10 մարդ չենք կարող այնտեղ ներկա լինել: Իսկ էլ որտե՞ղ է սփյուռքի աջակցությունը:
    Գուցե և ժամանակն է սփյուռքին համախմբել, ինչպես համախմբվեցին Արցախը փրկելու ժամանակ:
    Հիմա էլ Հայաստանը փրկելու ժամանակն է:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Վա՜յ,աստված իմ, էլի՞ էս «գենդերը»: Վե՛րջ տվեք. հերիք եղավ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031