Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում՝ Կարո Եղնուկյանի կողմից սեպտեմբերի 9-ին ոստիկանություն ներկայացրած դիմումի վերաբերյալ

Հոկտեմբեր 17,2013 20:49

2013 թ. սեպտեմբերի 9-ին Կարո Եղնուկյանը ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմում է ներկայացրել իր և ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռք առնելու համար՝ պատճառաբանությամբ, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» շենքի ճակատային մասին փակցրել են իր նկարը և գրառել՝ «մասոն. ոչ վարձու ընդդիմախոսներին, ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»: Բացի այդ, նա հայտնել է, որ 2013 թ. սեպտեմբերի 5-ին Սուրեն Սաղաթելյանին և Հայկակ Արշամյանին անհայտ անձինք ծեծել են իր փոխարեն, քանի որ նրանց ծեծի ենթարկելու ընթացքում ասել են՝ «ախպար ես»:

Ուսումնասիրելով Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ դիմումը՝ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը գտնում է, որ նրա կողմից բերված հիմքերը քննության ներկա փուլում բավարար չեն անվտանգության ապահովման պաշտպանության միջոցներ կիրառելու համար, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության 98 հոդվածի պահանջների՝ պաշտպանության միջոցներ են կիրառվում հանցագործության բացահայտման և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ կարևոր նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնող անձի նկատմամբ, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, ընտանիքի անդամների առողջությունը, գույքը, իրավունքները և օրինական շահերը, ուստի վերջինս ունի պաշտպանության իրավունք: Մինչդեռ քրեական գործի քննության ընթացքում նման տեղեկություններ Եղնուկյանը չի հայտնել, ուստի նրա միջնորդությունը այս փուլում անհիմն է և ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատական օրենսգրքի 55-րդ և 98-րդ հոդվածների պահանջով՝ Կարո Եղնուկյանի դիմումը մերժվել է անհիմն լինելու հիմքով, ինչի մասին նրան տեղյակ է պահվել:

 

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. կարո եղնուկյան says:

    Ոստիկանությունը սեպտեմբերի 2-ից տեղեկացված, իսկ պաշտոնապես դիմումով սեպտեմբերի 9-ին զգուշացված էր, որ Սամվել Ալեքսանյանն իմ նկատմամբ ատելություն է սերմանում և հրահրում: Ես պահանջել էի, որ ոստիկանությունը ապահովեր իմ անվտանգությունը, քանի որ ակնհայտ էր, ատելություն հրահրելը մի օր անպայման կհանգեցներ բռնության: Անհասկանալի պատճառներով ոստիկանությանը պետք էր մեկ ու կես ամիս, որպեսզի գար այն եզրակացության, որ իմ “կողմից բերված հիմքերը քննության ներկա փուլում բավարար չեն անվտանգության ապահովման պաշտպանության միջոցներ կիրառելու համար” և որ “դիմումը մերժվել է անհիմն լինելու հիմքով, ինչի մասին նրան տեղյակ է պահվել:” Ոստիկանությունը բացահայտ կերպով կեղծ տեղեկույթ է տարածում: Այս հայտարարությունը ոստիկանության կայքում տեղադրվել է այսօր` հոկտեմբեր 17-ին ժամը 17:53-ին: Ոստիկանությունն ինձ տեղյակ չի պահել, ես նրա պատասխանի մասին ժամեր անց տեղեկացել եմ ԶԼՄ-ներից` նշված հայտարարությունը հրապարակելուց ժամեր անց: Բացի այդ` ոստիկանությունը հաշվի չի առնում հոկտեմբերի 15-ին իմ ավտոմեքենայի բոլոր անվադողերը սուր կտրող-ծակող գործիքով մի քանի տեղից վնասելու հանցավոր արարքը և լռում է դրա մասին, որպեսզի այն հիմք չծառայի “ներկա փուլում անվտանգության ապահովման պաշտպանության միջոցներ կիրառելու համար”: Եվ դա այն դեպքում, որ ոստիկանությանը այդ հանցագործության մասին անմիջապես հաղորդում է ներկայացվել և արդեն երկու օր է, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում այդ դեպքի առթիվ: Ոստիկանությունը հաշվի չի առել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի` մինչ հայտարարության տարածումը ներկայացրած գրությունը, որտեղ Պաշտպանը անհրաժեշտ է համարում իմ անվտանգության ապահովումը: Այս ամենից զատ, ոստիկանությունն անտեսել է նաև իմ և իմ ընտանիքի նկատմամբ բազմաթիվ անուղղակի սպառնալիքները և/կամ դրանց վերաբերյալ ամեն մի բանական մարդու պարագայում առաջացող հիմնավոր կասկածները, որոնց մասին ես հայտնել եմ ոստիկանությանը և հրապարակել ԶԼՄ-ներով: Ոստիկանությունն անտեսել է նաև Սամվել Ալեքսանյանի շրջանակից` որպես բռնության, անհանդուրժողականության և ատելության աղբյուրից, բխող ակնհայտ վտանգը, ինչը հիմնավորվել է Ծածկած շուկայի ազատագրման համար պայքարող տասնյակ անձանց նկատմամբ նրա և նրա շրջանակի անձանց կատարած բազմաթիվ գործողություններով: Նկատի ունեմ պայքարից հետ կանգնեցնելու նպատակով կիրառված սպառնալիքները, հետապնդումները և այլ անօրինական գործողությունները: Այս ամենը հիմք է տալիս միանշանակ կերպով պնդելու, որ ոստիկանությունը հովանավորում է Սամվել Ալեքսանյանին ու նրա շրջանակի անձանց և նպաստում, որ նրանք իմ, իմ ընտանիքի, ինչպես նաև Ծածկած շուկայի ազատագրման համար պայքարող մյուս անձանց ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ շարունակեն սերմանել ու հրահրել ատելություն, կիրառեն սպառնալիք և բռնություն: Իմ ավտոմեքենայի անվադողերը սուր կտրող-ծակող գործիքով վնասելու հանգամանքը հիմնավոր կերպով գնահատելով որպես ինձ և իմ ընտանիքին սպառնացող վտանգի աներկբա ապացույց, ինչպես նաև ինձ ուղղված հստակ ուղերձ այն մասին, որ հաջորդ անգամ անվադողերի փոխարեն թիրախն իմ կամ ընտանիքիս անդամներից մեկի անձն է լինելու, պահանջում եմ միջոցներ ձեռնարկել իմ և իմ ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031