Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրտի հիվանդությունների քանակով Հայաստանը առաջատար դիրք է գրավում»

Հոկտեմբեր 17,2013 20:45

«Այսօր մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք սրտի հիվանդությունների հետ կապված, քանի որ Հայաստանը առաջատար դիրք է գրավում սրտի հիվանդությունների քանակով»,-այդ մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը` նկատելով, որ հանրապետությունում առավել տարածված է սրտամկանի ինֆարկտը:

«Սրտի հիվանդությունները կապված են սնվելու ոչ ճիշտ մշակույթի, ֆիզիկական ոչ ճիշտ ծանրաբեռնվածության, ծխելու, սթրեսների եւ այլնի հետ: Մենք նաեւ  խնդիր ունենք հիվանդությունների կանխարգելման  հետ կապված. հիվանդները դիմում են բժշկի այն ժամանակ,  երբ արդեն բավականին լուրջ խնդիրներ են ունենում»,-ասաց Արթուր Ռոստոմյանը:

Նա եւ Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբաններն այսօր եկել են Վանաձոր` սրտաբանության մեջ իրենց ունեցած փորձն ու գիտելիքը կիսելու լոռեցի բժիշկների հետ:

IMG_9729

«Առաջին տարին չէ, որ համագործակցում ենք Էրեբունի բժշկական կենտրոնի հետ:  Այսօրվա գիտաժողովի նպատակը Լոռու մարզի առողջապահության համակարգին, հատկապես սրտաբաններին  Էրեբունի բժշկական կենտրոնում սրտաբանության զարգացման համար  ներդրված նորություններն ու  առավելությունները ներկայացնելն է»,-իր խոսքում նշեց ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը:

Բացի գիտաժողովը` Երեւանից ժամանած սրտաբանները վաղն առավոտվանից Վանաձորի «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկայում կկատարեն  հիվանդների ընդունելություն:

Կենտրոնի առաջատար մասնագետները կիրականացնեն  անվճար գործիքային և լաբորատոր հետազոտություն,  ինչպես նաեւ խորհրդատվություն:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Քանի դեռ Հայաստանում լուրջ պայքար չի սկսվել ծխելու դեմ, այսպես էլ կմնա: Ուշքի եկեք!!!!

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031