Փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը մտահոգված է ձերբակալված մարտական ընկերոջ՝ Վոլոդյա Ավետիսյանի համար:«Ավետիսյանի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով դառնում է ավելի անհեթեթ: Մենք՝ երկրի սահմաններս պաշտպանած հարյուրավոր ազատամարտիկների անունից դիմեցինք պետական պատկան մարմիններին՝ փոխելու խափանման միջոցը, երաշխավորելով, որ քննության համար խնդիրներ չեն ստեղծվի: Դրանից հետո խափանման միջոցն անփոփոխ թողնելը անընդունելի վիճակ է, պարզապես խայտառակություն է»,- այսօր Ազատության հրապարակում ասաց Խաչիկ Ավետիսյանը:
Նրա խոսքով, եթե ձերբակալված ազատամարտիկի հարցը, եթե թյուրիմացություն էր, ապա անհապաղ պետք է ուղղվի, իսկ եթե՝ ոչ, ապա. «Դա շատ լուրջ ազդանշան է, որ շատ պաշտոնյաներ կորցրել են իրենց կողմնորոշումները եւ չափանիշները»:
Փոխգնդապետն անդրադարձավ նաեւ Զորի Բալայանի՝ «ռուսաց թագավորին» ուղղված նամակին. «Դեմ եմ կոնկրետ անձը քննարկելու մոտեցմանը, ինչպես նաեւ նամակագրի կողմից ընտրած գրելաոճը քննադատության առարկա դարձնելուն… Բալայանն իր ամբողջ կենսագրությամբ ապացուցել է, որ ինքը հայրենասեր մտավորական է: Նույնիսկ, եթե դա նեղ հայրենասիրություն է՝ նվիրված միայն Արցախին: Մինչեւ Ղարաբաղի շարժման սկիզբը մեզանից շատերն իսկ Ղարաբաղի տեղը չգիտեին: Շնորհիվ այդ մարդու գործունեության՝ լուսաբանվեց ղարաբաղյան հիմնահարցը: Ի՞նչ պատահեց, որ այդ հայրենասերը հանկարծ հրապարակայնորեն ապավինում է երրորդ ուժին՝ աղերսելով փրկություն Ղարաբաղի համար եւ առաջարկում է փրկագինը սահմանել ոչ ավելի ոչ պակաս՝ Արցախի անկախությունը: Վստահ եմ, որ Բալայանը գիտակցում է, որ դա մեր նորագույն շրջանի ամբողջ ազգային, ազատագրական պայքարի ժխտումն է, Եռաբլուրի պղծումը»:
Խաչիկ Ավետիսյանի համոզմամբ, եթե կային հանգամանքներ, որոնք ստիպեցին Զորի Բալայանին նման նամակով ու առաջարկով հանդես գալ, ապա մինչեւ նամակի հրապարակումը, պետք է այդ մասին տեղեկացներ ազատամարտիկներին. «Այդ ի՞նչ հրեշավոր աղետ է եղել, որ մի մտավորական՝ մոտիկ կանգնած իշխանությանը, արքունիքի լիիրավ անդամ, ղարաբաղյան կլանի ինտելեկտուալ ներկայացուցիչ, մեկ էլ բացահայտ ցուցաբերում է պարտվողական մոտեցում ղարաբաղյան հիմնահարցում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սովետական նոմենկլատուրայում ձևավորված Զորի Բալայանի նման անողնաշար-անազգ-քծնող «մտավորականներն» են հայի ամբողջ ողբերգությունը: Սրա մյուս տեսակն էլ Հայաստանը ժամանակին հայաթափած Խաչիկ Ստամբոլցյանն է:
Հարգելի ՛՛Ամստերդամ՛՛, կարդացե՞լ ես նամակը, թե՞ քեզ պատմել է ինչ-որ մեկը այն մասին, թե ինչպես է ինքը տեսել, որ մեկը կարդալու մտադրություն ունի….. Եթե ուժդ կտա՝ կարդա: Կարդալն ընդհանրապես լավ բան է:
Չմոռանամ հիշեցնել. թող Ստամբոլցյանի ու Զորի Բալայանի մորուքները քեզ շփոթության մեջ չգցեն. նրանք լրիվ տարբեր մարդիկ են: Մի շտապիր ագրեսիայիդ ազատւթյուն տալ:
Ես կարդացի Զ:Բալայանի նամակը ու ոչ մի տեղ չգտա մի տող, որ նա նման մտքեր արտահայտեր: Ճիշտ ի նման զգացողություններ ժամանակ առ ժամանակ ուղեղիդ մեջ սողոսկում են: Հետո էլ լուսահոգի Գառնիկ Անանյանը կասեր անկախության ջատագովներին, թե էդ ումի՞ց եք անկախ, ինչի՞ց եք անկախ:
Երանի՜ հասկանայի ինչ է ուզում ասել իրարամերժ իր մտքերով փոՂգնդապետը…..
Հանգիստ թողնենք մարդկանց,որոնց համար ռուս ու բոլշևիկ նույնն են:Հայը պետք է պահի Հայաստանը և ոչ Եվրոպան կամ Ռուսաստանը:Ամստերդամից հայրենիք պահելը հեշտ է թվում,բայց թե էնտեղի տղամարդիկ ինչու չեն
կարողանում պահել անգամ սեփական հետույքները, հարց է:Դուք Ձեր երկիրը պահեք թուրք-մահմեդական էքսպանսիայից,մենք Արցախը մի կերպ կպահենք: