Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխ-գծատերերից ոչ ոք չցանկացավ ավտոբուսային 24 երթուղիների մրցույթին մասնակցել

Հոկտեմբեր 17,2013 17:58

Երեւանում ավտոբուսային եւ միկրոավտոբուսային 24 երթուղիները շահագործելու համար հայտարարված մրցույթը, որը պետք է տեղի ունենար այսօր, չի կայացել` հայտեր չլինելու պատճառով: Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից: Մայրաքաղաքի տրանսպորտի համար պատասխանատուները պատճառաբանում են, որ տնտեսվարողները հրաժարվում են հայտ ներկայացնել, քանի որ այս երթուղագծերը շահագործելը ձեռնտու չէ:

Մրցույթը պետք է անցկացվեր առավոտյան ժամը 10-ին` Լենինգրադյան 16 հասցեում: Ըստ մրցութային պահանջների` հայտերի ընդունումը դադարեցվել էր մրցույթի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ:
Այդ երթուղագծերը Երեւանի քաղաքապետարանը մրցույթի էր դրել հիմնականում բնակիչների դիմումների հիման վրա, որոնք քաղաքապետարանին խնդրել են կամ ուղեգիծը փոխել կամ նոր երթուղագիծ մտցնել:

Օրինակ` մրցույթի դրված թիվ 77 միկրոավտոբուսը պետք է սպասարկեր Ավան-«Դալմա» առեւտրի կենտրոն ճանապարհահատվածը, թիվ 6 ավտոբուսը` Էրեբունի զանգված-Խորենացու փողոցը, թիվ 10 ավտոբուսը Նոր-Նորք 1-ին զանգվածից` Մետրո Երիտասարդական ընկած ճանապարհահատվածը: Թիվ 19-ը ավտոբուսը` Նորաշեն-պետհամալսարան երթուղագիծը: 26 համարի ավտոբուսի համար Երեւանի քաղաքապետարանը նախատեսել էր Հարավ արեւմտյան թաղամաս-Նոր-Նորք 9-րդ զանգված հատվածը, թիվ 39 ավտոբուսը Նորաշեն թաղամասից պետք է գնար Էրեբունու զանգված, 68 ավտոբուսը պետք է սպասարկեր Էներգետիկների Բանավան-Քաղաքային պանթեոն ճանապարհահատվածը, թիվ 64-ը`Ավան-Դավիթաշեն թաղամասը, թիվ 60 ավտոբուսը Հարավ արեւմտյան թաղամասից գնալու էր Հյուսիսային ավտոկայան, թիվ 61-ը պետք է սպասարկեր Զովունի-Դավիթաշեն-Էրեբունու զանգված ճանապարհը եւ այլն:

Նշենք, որ արդեն 4-րդ տարին է քաղաքապետարանի առաջարկած մի շարք երթուղագծեր այդպես էլ շահագործողներ չեն ունենում: Մրցույթի դրված մի շարք երթուղագծերի այլընտրանք չկա եւ քաղաքացիները մի քանի տրանսպորտ փոխելով են հասնում իրենց ուզած վայրը: Այս մրցույթի հանձնաժողովի նախագահն էր Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031