Շախմատի Երեւանի «Միկա» կանանց թիմը հոկտեմբերի 20-ից 26-ը Հունաստանի Հռոդոս քաղաքում կմասնակցի Եվրոպայի 2013 թվականի կանանց ակումբային առաջնությանը: Armchess.am-ը տեղեկացնում է, որ «Միկայի» կազմում հանդես են գալու Դրոնավալի Հարիկան (Հնդկաստան), Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լելա Ջավախիշվիլին (Վրաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: