Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հասնել էներգախնայողության, Հայաստանն ունի այդ հնարավորությունը». Սուրեն Գևորգյան

Հոկտեմբեր 17,2013 17:35

«Քարակերտ» քարաձուլման գործարանի տնօրեն, 1992-2000 թ-ին ՀՀ արդյունաբերության փոխնախարար Սուրեն Գևորգյանն այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ոչ մետաղական հանքանյութերի մշակումը որպես ազգային արդյունաբերության առանցք պետք է դիտարկել, միաժամանակ շեշտելով, որ նախորդ երկու տասնամյակում մեր հասարակությանը մատուցվել են երկու իրարամերժ եւ կեղծ գաղափարներ. «Առաջինը, որ մենք ունակ ենք մեր հանքային ջրով «երկիր պահելու» , հետեւաբար զարգացած արդյունաբերության կարիքը չունենք, եւ երկրորդ պնդումն այն է, թե մեր երկիրն այնքան աղքատ է, որ կարող է գոյատեւել միայն իբրեւ հարուստ ու հզոր հովանավորի կցորդ»,-ընդգծեց Գեւորգյանը` նշելով, որ 2 պնդումներն էլ հավասարապես սին են եւ վտանգավոր:

Մասնագետի խոսքով, ոչ մետաղական հանքանյութերի եւ լեռնային ապարների ամենաորակյալ, ամենամեծ պաշարներն աշխարհում գտնվում են Հայաստանում:

Վերջինիս փոխանցմամբ` կառավարության կողմից ժամանակ առ ժամանակ գումարվող խորհրդակցությունները եւ դրանց ավարտին հնչող բարեմաղթանքները ազգային արդյունաբերության եւ մասնավորապես ոչ մետաղական նյութերի արտադրության զարգացման մասին, տարիներ շարունակ մնում են անպտուղ, մինչդեռ անհրաժեշտ է իրականացնել ազգային արդյունաբերության զարգացման նախագիծը, որի հիմքը հանդիսանում է տեղական հարուստ հումքանյութի վրա հիմնված, բնապահպանական խիստ պահանջներին համապատասխանող, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծող եւ լայն համաշխարհային պահանջարկ ունեցող արտադրություն:

Սուրեն Գևորգյանն ասաց, որ միայն Քարակերտի գործարանը կարող է 2000 աշխատատեղ ստեղծել։ «Ես զարգացման ծրագրեր ունեմ, որոնք կյանքի կոչվելու դեպքում կլինի այդ ամենը»,- ասաց նա` ընդգծելով. «Պետք է հասնել էներգախնայողության, Հայաստանն ունի այդ հնարավորությունը»:

 Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031