Այսօր Ազգային ժողովում կայացավ Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի հեղինակած` «Հայաստան. հազարամյակների ուղի…» եռահատորյակի շնորհանդեսը:
Ռաֆայիլ Զինուրովը եղել է Բաշկիրիայի պառլամենտի փոխխոսնակ, հրաշալի հասկանում եւ մի քիչ խոսում է հայերեն, ու այս գիրքը, ինչպես ինքը ասաց, գրել է որպես հոգու կանչ, առանց որեւէ գումարի:
Գրքի շնորհանդեսի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ այս գիրքը «բացառիկ» է, քանի որ այն գրել է ազգությամբ ոչ հայ, մասնագիտությամբ՝ ոչ պատմաբան, կրոնով՝ ոչ քրիստոնյա մի անձնավորություն, որը սակայն հրաշալի ուսումնասիրել է պատմությունը, հատկապես՝ հայոց պատմությունը, հետազոտել է հին հունական, հին հռոմեական եւ այլ մեծարժեք պատմագիտական աղբյուրներ ու դրանք օգտագործել իր գրքում:
Կարդացեք նաև
Գրքի հրատարակումը ձեռնարկած պատմաբան Յուրի Նավոյանը պատվոգրեր հանձնեց եռահատորյակի հրատարակման մեջ մեծ ավանդ ներդրած անձանց, որոնց թվում էր նաեւ Սերժ Սարգսյանի պատմաբան եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ