Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ռոսսոտրուդնիչեստվայի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Միխայիլ Գորշկովին:
Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանն ու Միխայիլ Գորշկովը կարևորել են հայ և ռուս սոցիոլոգների համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը: Կարևորվել է նաև սոցիոլոգիական հետազոտությունների դերն ազգային անվտանգության գնահատման և վերլուծության հարցում:
Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի սոցիոլոգների միջև համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտության հարցը ինչպես ընդհանուր խնդիրների, այնպես էլ ազգային անվտանգության ապահովման համատեքստում:
Ազգային անվտանգության խորհուրդ