«Արմենը բավականին կազմակերպված տղա է և նա կարող էր ինքնասպանության փորձ անողի հոգեբանությունը ջարդել ու նրան հետ բերել»,-Aravot.am-ի հարցին` հավատո՞ւմ է արդյոք, որ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն իսկապես փրկել է ինքնասպանության փորձ անող երիտասարդին, թե՞ ինչպես սոցցանցերում է շահարկվում, դա նախարարի PR-ն էր, այսպես պատասխանեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Մարդ է, անցել, տեսել է, իսկ ինչո՞ւ չէ, որ ձեռք մեկնի. էլ չեմ ասում ի պաշտոնե, այլ որպես քաղաքացի: Իսկ երբ կապիկություն են անում համազգեստավորները, հագնում, նստում են այնտեղ, դա ուրիշ պատմություն է»:
Հետաքրքրվեցինք` ո՞ւմ նկատի ունի, պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Բոլորին, ովքեր համազգեստ հագնելու իրավունք չունեն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ