Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեղի կունենա «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխությունը

Հոկտեմբեր 17,2013 16:59

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Համազգային վստահություն» հանրային խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանն ու խորհրդի գիտական քարտուղար Ահարոն Ադիբեկյանը խոսեցին 2013 թվականի ՀՀ-ի լավագույն ապրանքների և հանրային ծառայությունների մասին:

Աստղիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ «Համազգային վստահություն» խորհուրդը հոկտեմբերի 19-ին Մարզահամերգային համալիրում կազմակերպելու է «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխությունը:

Խոսելով միջոցառման նպատակի մասին` նա ասաց. «Ասենք, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երեք տարի` 2011 թվականից: Միջոցառման նպատակն է ներկայացնել և խրախուսել տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած հանրային ծառայողներին ու կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց աշխատանքային ձեռքբերումներով, կորպորատիվ պատասխանատվությամբ` հանրության շրջանում արժանանալով բարձր գնահատականի»:

Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց, որ արժանիներին որոշելու համար հարցումներ են անցկացրել հանրապետության բնակչության և փորձագետների շրջանում: Մրցանակների կարժանանան շուրջ 35 ընկերություններ, որոնք լավագույնն են ճանաչվել տարբեր ոլորտներում:

«Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխության գլխավոր գործընկերները «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնն է և Սպառողների միությունը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031