Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի եղբայրը Զորի Բալայանի նամակը «պատմական ակնարկ» է համարում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2013 16:43

M_01Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը ընդունելի է համարում Մաքսային միությանը միանալու որոշումը, համարելով, որ «իրավունք չունենք այդքան շատ արագ փոխել անվտանգության համակարգերը»:

Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի հեղինակած` «Հայաստան. հազարամյակների ուղի…» եռահատորյակի շնորհանդեսից հետո՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին ի պատասխան:

«Առավոտի» հարցին, թե ինչպես է վերաբերվում Զորի Բալայանի նամակին, որում հնչում են Արցախը Ռուսաստանի կազմում տեսնելու մասին դատողություններ, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պարոն Սարգսյանը պատասխանեց. «Դե, այդ գաղափարը շատ վաղուց է եղել, դեռեւս ութսունականներին խոսվում էր այդ մասին: Ըստ երեւույթին՝ դա ավելի շատ պատմական ակնարկ է, քան թե նամակ»,- բայց եւ այնպես իր համար անընդունելի է նման դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին տված հարցին, ապա, Լեւոն Սարգսյանը ասաց. «Անլուրջ հայտարարությունները չեմ մեկնաբանում, դա անլուրջ եւ անդաստիարակ մարդու խոսքեր են»: Իսկ երբ 168.am-ի թղթակիցը շարունակեց իր հարցը՝ «դա հերյուրա՞նք է», պարոն Սարգսյանը ասաց. «Ես համոզված եմ, իհարկե»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031