Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գյուղացին բավականին խոցելի վիճակում է». Ահարոն Ադիբեկյան

Հոկտեմբեր 17,2013 16:26

Աղքատության համաշխարհային օրվա կապակցությամբ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այսօր սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ողջ աշխարհում աղքատության լուրջ խնդիր կա. օրինակ, ԱՄՆ-ում աղքատությունը հասնում է 22 տոկոսի:

Նրա մեկնաբանությամբ՝ մեր երկրում աղքատության պատճառները մի քանիսն են, օրինակ՝ արտագաղթը, տնտեսական ճգնաժամը, միաժամանակ նշելով, որ արտագաղթում են ոչ թե աղքատները, այլ հասարակության այն շերտը, ովքեր այս կամ այն երկրում ունենալով ծանոթ, բարեկամ, իրենց եւս հրավիրում է այնտեղ աշխատանքի: «Այն գումարը, որ գալիս էր Հայաստան եւ սնում միջին եւ փոքր բիզնեսը, հարվածի տակ է: ՄԱԿ-ի տվյալներով՝ հազարավոր փոքր և միջին բիզնեսներ են փակվում, մենք դառնում ենք մեր տնտեսական վիճակին եռակի հարված կրող մի ազգ»,- ասաց Ադիբեկյանը:

Վերջինիս խոսքով` իրենց կատարած հետազոտության արդյունքում հանգել են հետաքրքիր փաստի. «Նույն գյուղն է, նույն ջուրը, նույն օդը: Գյուղի կեսը պահպանում է իր գոյությունը, անգամ ինչ-որ բան վաճառում շուկային, 20 տոկոսը աշխատում է շուկայում եւ շատ լավ ապրում է, իսկ 30 տոկոսը հազիվ ծայրը ծայրին է հասցնում: Եվ, երբ հարցնում ես, թե ինչու է վիճակն այսպիսին, պատասխանում են, թե կոլխոզը լավ էր, թող գործ տան աշխատենք»,-ներկայացնելով իրավիճակը` հավելեց, որ 30 տոկոս զանգվածը պարզապես չի ցանկանում մշակել եւ միջնորդի միջոցով կոպեկներով վաճառել, իսկ շուկա հանելը այնքան էլ դյուրին չէ:

«Ասում ենք՝ միավորվեք, էժան գներով վառելիք առեք, ավելի քիչ փող ծախսեք: Հայը չի կարողանում կոլեկտիվ միավորման խնդիրը լուծել: Ամեն մեկն անհատապես իր խնդիրն է լուծում: Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում կոոպերատիվներ գոյություն ունեն, իսկ եթե նայենք մեր վիճակին, ընտանիքների կեսից ավելին իր վիճակով բավարարված չէ: Գյուղացին բավականին խոցելի վիճակում է: Ամեն տասներորդ ընտանիքը սոված է պառկում քնելու»,- տեղեկացրեց Ադիբեկյանը:

Ներկայացնելով տվյալներ՝ բանախոսն ասաց, որ մարդկանց 13,6 տոկոսը հավատում է, որ գործերը վատ են և չեն լավանալու: Այդպես են մտածում նաև ստվերային տնտեսություն վարող հարուստները՝ վախենալով կորցնել ունեցածը: 83 տոկոսը հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու, իսկ յուրաքանչյուր 6-րդը կարծում է, որ միայն պետությունը չէ, որ մեղավոր է իր աղքատության համար:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031