Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի կորուստները շարունակվում են:
Քիչ առաջ Ալմաթիի ռինգում 75 կգ քաշային Արման Հովիկյանը մեկնարկային մենամարտում մրցավարների որոշմամբ 1:2 հաշվով զիջեց հարավկորեացի Ջերմին Յոնգին եւ միացավ մինչ այդ պայքարից դուրս մնացած թիմակիցներ Արթուր Քիրաջյանին եւ Կորյուն Սողոմոնյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ