Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչիկյանի գործով» վկան ասաց, որ քննիչն է ասել, թե աղջիկը երբ է ամուսնալուծվել (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 17,2013 15:45

Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հերթական արտագնա նիստն անցկացրեց Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում:

Ոստիկանությունը բերման էր ենթարկել երկու վկայի, 24 վկաների հետ կապված՝ դատարանում ստացվել էին ոստիկանության տարբեր բաժիններից գրություններ, կային վկաներ, որոնց գտնվելու վայրի վերաբերյալ դատարանը կրկնակի հարցումներ կուղարկի ոստիկանության որոնման համակարգին, իսկ այսօր վկայություն տվեցին 8 վկա:

Վկա Մուրադ Մանսուրյանը տեղեկություններ պիտի հայտներ կենսաթոշակային տարիքում գտնվող ծնողների վերաբերյալ: Դատարանում պարզվեց, որ վկայի ծնողները 2005թ-ին բացակայել են հանրապետությունից, կենսաթոշակ չէին ստացել:

Վկայի մի քանի կցկտուր նախադասություններն առիթ դարձավ, որ հրապարակվի նրա նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը:

Վկան հիշել էր, որ ծնողները 2008թ-ին են եկել Հայաստան, ոչ թե՝ 2007թ-ին:

Վկա Արսեն Գալստյանն էլ պնդեց, թե 2007թ-ին ծնողները դեպոնացված գումարներ ստանալու համար չեն դիմել սոցիալական ծառայությանը:

Մեկ այլ վկա՝ Հովհաննես Գալստյանը, աղջկա ամուսնու հոր մասին էլ ասաց, որ չի իմանում, թե նա երբ է մահացել, քանի որ աղջիկն ամուսնալուծված է եղել: Վկան ասաց, որ քննիչն է ասել, թե երբ է աղջիկն ամուսնալուծվել:

Վկան մեկ ասաց, թե մահացել է նախկին խնամին՝ մինչ աղջկա ամուսնալուծվելը, մեկ էլ՝ ամուսնալուծվելուց հետո:

Մեկ այլ վկա էլ՝ Եղիշե Դեմիրճյանը հայտնեց, թե իր խնամին մահացել է, հետո ասաց, թե խնամին՝ քրոջ ամուսնու մայրը, ընտրություններին մասնակցել է, մեկ էլ՝ «ամեն դեպքում պետք է մահացած լինի»:

Քրոջ ամուսինը, ըստ այս վկայի, Լիբանանում է, եւ նրանից է իմացել մահվան մասին: Դատավոր Մխիթար Պապոյանի հարցին էլ՝ թե «գալիս էր, ընտրություններին մասնակցում, գնում էր» ասելով, վկան ինչ է նկատի ունեցել, ինչ տեղեկությունների հիման վրա է նա ասում, վկան, հայտնեց, թե նրա անունը տեսել է ընտրացուցակներում, եւ այդ պատճառով է նշում այդ մասին:

Վկա Մայքլ Պետրոսյանը իր տատի հետ կապված վկայություն է տվել նախաքննության ժամանակ:

Այս վկան ասաց, թե տատը ԱՄՆ է մեկնել 1995թ-ին, մահացել է 1998թ-ին: Այդ ժամանակ ինքն էլ քաղաքից բացակայել է:

Նա հաշվառված է եղել Արաբկիրի սոցիալական բաժնում:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 31-ին:

Վազգեն Խաչիկյանը նիստի ժամանակ դեռ անգլերեն գիրք է ուսումնասիրում, որն իր հետ բերեց այն ժամանակ, երբ դատարանը սկսեց արտագնա նիստերը:

PrevPhoto
NextPhoto

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031