Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սբ.Էջմիածինը՝ Ն. Ծատուրյանի «պաշտոնանկության պահանջի» մասին

Հոկտեմբեր 17,2013 15:22

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

– Երեկ լրատվամիջոցները անդրադարձան նաեւ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանի հնարավոր պաշտոնանկության խնդրին, որը եւս կապվեց կաթողիկոսի անվան հետ: Ըստ մամուլի հրապարակումների՝ կաթողիկոսին վիրավորել են Ն. Ծատուրյանի որոշ արտահայտություններ, եւ Վեհափառը ինքն է դիմել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով նրա «հարցերը լուծել»: Տեղեկություններ շրջանառվեցին, որ Ն. Ծատուրյանին ստիպում են հրաժարականի դիմում գրել եւ հեռանալ, հրաժարվել են ֆինանսավորել նաեւ նրա «Մոնթե» ներկայացումը:

– Գիտեք, Ամենայն հայոց կաթողիկոսի անունը շահարկելը, Վեհափառ Հայրապետին վարկաբեկելը և քարկոծելը վերջին շրջանին կարծես «սիրելի և շահավետ» զբաղմունք է դարձել որոշ շրջանակների համար: Դրդապատճառները, մեր դիտարկմամբ, տարբեր են. երբեմն մղված քաղաքական անցուդարձերից, երբեմն տեղեկատվական տեխնոլոգիաների «հմուտ աճպարարության» միջոցով հասարակությանը ապակողմնորոշելու ցանկությունից, հաճախ Հայ Եկեղեցու դեմ արտահայտվելու հաշվին սեփական ես-ը բարձրացնելու մոլուցքից և այլն: Շատերն այսօր, չնկատելով իրենց կողքին և շրջապատում կատարվող անօրենությունները, պատիվ են նկատում «քաջաբար» վարկաբեկել Հայ Եկեղեցուն և նրա հոգևորականությանը: Տուրք տալով ժամանակի հովերին և բամբասանքներին` ցավոք, կան անձեր, ովքեր վատ են արտահայտվում Եկեղեցու հասցեին, սակայն երբեք Եկեղեցին նրանց թշնամի չի դիտարկել, ընդհակառակը, ջանացել է լուսավորել, ծանոթացնել իրական Եկեղեցուն, ցույց տալ ձևավորված կարծիքի անհիմն լինելը:

Ինչ վերաբերում է Նիկոլայ Ծատուրյանի պարագային, ապա ազնիվ չէ Ամենայն հայոց կաթողիկոսին նման փոքրոգություն վերագրել: Անպարկեշտություն է նաև նման ճղճիմ հանգամանքներում Նորին Սրբության անունը շահարկելը:

Բազում անելիքներ ունենք և փոխարենը չպիտի սուր առնենք և ընկնենք Եկեղեցուն քննադատող նրա զավակների ետևից: Եկեղեցին պարզապես պետք չէ շփոթել պատժիչ հաստատությունների հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hamlet Mosinyan says:

    Չէ, լռել չեմ կարող: Կգրեմ, հայհոյանքները հետո կջնջեմ: Տո այ…, բավական չէ՞ սրան- նրան վիրավորես: Դու ով ես, այ…, որ այդպես անպատիժ վիրավորում ես հազարավոր մարդկանց: Այ գյումրեցիներ, դուք ո՞նց մոռացաք սրա էն խոսքը, որ մեր քաղաքը իր համար աքսոր անվանեց, երբ իրա նման փինաչուն ուղարկեցին մեր գրեթե դարուկեսվա պատմություն ունեցող թատրոն:
    Դուք ո՞նց հանդուրժեցիք, որ էս…-ը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների մասին ասաց՝ ո՞ւր է ընդեղ նորմալ մա՞րդ: Բա ես ՖԲ-ում կոչ արեցի էդ …-ին մեր քաղաք չթողնել, չարձագանքեցիք: Բա նա մեր քաղաքն իր համար խոպան է դարձրել, հենց որ գործ չի ունենում՝ գալիս է Գյումրու թատրոն: Ուրեմն, Րաֆֆու բազմահազար կողմնակիցների մեջ մի քանի ինքնասիրություն ունեցող մարդ չկա՞ր, որ կողքս կանգներ էդ …-ին քշեինք քաղաքից: Հիմա էլ էդ …-ը Վեհափառին է վիրավորել: Ավելի ճիշտ՝ բոլորիս է վիրավորել: Նման բան այլ կրոնի առաջնորդին թե ասեին, վաղուց կտրտած ու շների առաջ գցած կլինեին առնվազն նրա լեզուն: Նման …-ը իրավունք ունի՞ աշխատել մշակույթի բնագավառում, մեր նամուսով ու թասիբով գյումրեցիների կողքին: Ինչ որ մի …-եր էլ հայտարարել են, որ համազգային աղմուկ կբարձրացնենք, եթե նրան գործից հանեն: Տո այ… հալա անուններդ հայտնեք, իմանանք ով եք, ուրեմն դուք էլ եք հա՞ նրա խոսքին համաձայն: Բա որ քաղաքի, չեմ ասում աշխարհի, հայ հավատացյալներին հավաքեմ թատրոնի առաջ, կարո՞ղ եք նույն խոսքերն ասել, այ……եր: Էդ …-ը մեր քաղաքի թատրոնում պիտի չաշխատի: ՎԵՐՋ:

  2. dyadyur says:

    Շատ հետաքրքիր բան է ստացվում:Իսկ ուր էր? գյումրեցիների նամուսն ու թասիբը,երբ Վարդանիկը տարիներ շարունակ ,,ժարիտ,, էր անում Գյումրին ու գյումրեցիներին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031