Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Բայաթյան. «Միացանք Մաքսային միությանը ու ենթադրվում էր, որ այսպիսի մի բան պետք է լիներ»

Հոկտեմբեր 17,2013 14:51

«Որպես ՀՀ քաղաքացի, որն ունի իր պատկերացումները, ասեմ, որ համարում եմ Զորի Բալայանին այնպիսի մտավորական, որը խիզախ է եւ շարադրել է իր մտքերն ուղարկել մի մարդու, որից կախված է աշխարհի ճակատագիրը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:

Նրա համոզմամբ`ճիշտ կլիներ, այն մարդիկ, որոնք ունեին ուրիշ տեսակետ` իրենք էլ ներկայացնեին այն ու պարտադիր չէ, որ այն նամակով լիներ:

«Մենք չպետք է քննադատության ենթարկենք այն: Թե նա ում շահերից էր խոսում, դա լրիվ այլ բան է: Այնուամենայնիվ` բոլորն էլ կարող են ստեղծել մի ֆոն, որ մենք հասկանանք, թե մեր հասարակությունը ինչով է շնչում: Ու գաղտնիք չէ, որ մենք ունենք ռուսամետ մի խումբ եւ, որ բոլորը գիտեն, թե մեր անվտանգությունը ումից է կախված»,- կարծում է Արտավազդ Բայաթյանը:

Թշնամություն անելը լավ բան չէ, համոզված է Արտավազդ Բայաթյանը. «Մենք կարող ենք բոլորի հետ ընկերություն անել, բայց ունենալ սեփական ճանապարհը: Չպետք է մտածենք զինվորի պես: Ոչինչ հենց այնպես չի լինում, վերջերս միացանք Մաքսային միությանը ու ենթադրվում էր, որ այսպիսի մի բան պետք է լիներ, ու եղավ, եւ այս նամակի տեսքով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031