«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանը երեկ նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը՝ պահանջելով Մոսկվայի Բիրյուլևո շրջանում կատարված սպանության համար կասկածվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորություն ընձեռել: Այդ մասին APA լրատվական գործակալությանը փոխանցել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունից:
Ադրբեջանական կողմը պահանջում է, որպեսզի Զեյնալովի մոտ թողնեն փաստաբանների, իսկ եթե անհրաժեշտություն կա՝ նաև թարգմանչի, ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում ասել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:
Արման Հովհաննիսյան