Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի խոսքով`երկնքից հայրենասիրական նամակ չի ընկնելու

Հոկտեմբեր 17,2013 14:43

Այսօր «Հայելի» ակումբում Զորի Բալայանի հայտնի նամակի մասին խոսեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

«Նրա անկեղծությանն ու մտահոգությանը բնավ չեմ կասկածում: Նամակը բխել է Զորի Բալայանի անկեղծ մտահոգությունից: Ինչ վերաբերվում է դրա վերաբերյալ մեկնաբանություններին, ապա դրանք ոչ բոլորն են արդարացված»,- նշեց Սամվել Կարապետյանը:

Սամվել Կարապետյանի խոսքով` մենք վիրավորվում ենք, որ Հայաստան պետությունը բացակա է այդ նամակի մեջ, բայց իր տպավորությամբ, վիրավորական էր իր համար, որ հայ ազգի կարծիքը բացակայում էր այնտեղ: «Այս մթնոլորտում չի՞ կարող մի այնպիսի ողնաշարով նամակ գրվել, որից մենք լավ կզգանք: Դա հիմնականում անկեղծ հայ մարդու, օտարին հարազատացած, ազգայինից հեռացած մարդու նամակ էր»,- նշեց Սամվել Կարապետյանը:

Նա նաեւ հավելեց, որ մենք հարազատացել ենք ամեն օտարին, եւ հետեւաբար այս մտածողությամբ ակնկալել մի այլ հայրենասիրական նամակ, հնարավոր չէ, որովհետեւ այն հաստատ երկնքից չի ընկնելու` «Մենք չունենք ազգային հասարակություն»,- շեշտեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան Սահակյան says:

    Մինչև Զորի Բալայանի նամակի ընթերցումը ինձ մոտ կարծիք էր ձևավորվել, թե մեր հարգելի մտավորականը սկսել է տառապել ծերունական պսիխոզով. համենայն դեպս լրատվությունն էր այդպիսի միջավայր ստեղծել: Հետո ասի՝ Զարուհի Փոստանջյանի օրը չընկնեմ՝ առանց կարդալու կարծիք ունենամ ու մի հատ էլ՝ արտահայտեմ: Ու կարդացի հոդվածը………. Ամաչում եմ Զորի Բալայանի առջև: Ուզում եմ ասել ՛՛Ներեցեք մեզ, սիրելի Զորի Բալայան, որովհետև մենք չգիտենք, թե ինչ ենք անում….՛՛՛: Ես համենայն դեպս հասկացա, որ մենք ազգովի ենք տառապում ծերունական փսիխոզով, ու բացառություն է կազմում Զորի Բալայանը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031