Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Մի հատ դուրս եկեք փողոց տեսեք՝ ինչ է կատարվում ապահով Հայաստանում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2013 14:29

«Մի հատ դուրս եկեք փողոց տեսեք, թե ինչ է կատարվում ապահով Հայաստանում, մի հատ գնացեք, կամուրջների վրա տեսեք, թե ինչպես են մարդիկ փախչում ապահով Հայաստանից»,-այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

«Որպես ապահով Հայաստանի մի դրվագ», նա նշեց սիբիրախտը ու մանրամասնեց. «Մենք չգիտե՞նք, թե այդ վակցինացիայի հետ ի՞նչ եք անում, ինչպե՞ս եք լափում ժամկետանց դեղերը»:

Անդրադարձ կատարվեց նաև Զորի Բալայանի նամակին: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ պարոն Եղիազարյանը համամի՞տ է, որ նամակը իշխանության պատվերով է գրված, ինչպես ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն են կարծում: Նա պատասխանեց. «Զորիի գրածում խորքային շատ բաներ կան, վերջին տարիներին, որ մի կարգին բան է եղել, միգուցե դա Զորիի նամակն է: Եթե նամակ է գրել՝ իմանալով իր ընկերոջից, որ Ղարաբաղի հերն անիծված է, դա ուրիշ բան: Եթե նա գրել է շատ ուրիշ պահեր հաշվի առնելով, որպես խորագույն դիվանագիտական քայլ, եկեք սրա վրա չկենտրոնանանք: Եթե ասում են բաց նամակ, խնդրում եմ չհավատալ, եթե իհարկե, չի վերաբերում երեխայի նամակին՝ ուղղված հարազատին, կամ կորցրած զավակին: Ես այն կարծիքն ունեմ, որ Բաքվի խանության մասին մեկ անգամ ևս խոսելը վատ չէ, ինչ վերաբերում է Արցախի հետագային, ապա Զորի Բալայանի մի նամակով դա չի լուծվի, դրա միակ լուծողը մեր հերոսական Արցախի բնակիչն է: Նա երբեք թույլ չի տա, որ կեղծիքներով հանրաքվե անցկացվի: Խնդրում եմ այս նամակի շուրջ շատ չծավալվենք, չկա չարիք՝ առանց բարիք»:

Մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի այն դիտարկումը, թե «ՀՀ ընդդիմությունը թույլ է», պարոն Եղիազարյանն ասաց. «Արմենը գուցե նկատի ունի այն, որ երկու ամիս վերցրին Ազատության հրապարակը, հետո ցույցեր չարեցին, բախտներս բերեց, որ մեկ տարով չվերցրին: ՀՀ-ում միայն և միայն ՀԱԿ-ն է ընդդիմություն, ՀՀ-ում կա միայն մեկ լիդեր՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով հնարավորություն ունի իր գիտելիքների ու տրամաբանության հաշվին մեր երկիրն այս իրավիճակից հանելու: Չկարծեք, թե այնքան մոտ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ վաղը, երբ դարձավ ՀՀ նախագահ, պաշտոնի ոսկե միջինն եմ ունենալու»:

Պարոն Եղիազարյանը «երկու ձեռքով կողմ է Մաքսային միությանը, քանի որ ասոցացումը մեզ տանելու է դեպի ագրարային երկիր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031