Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Էթիկան խախտած պատգամավորին այնպիսի պատժամիջոց պետք է սահմանել, որ տուժի»

Հոկտեմբեր 17,2013 14:18

Այսօր «Խորհրդարանական էթիկա. պատգամավորի վարքագծի կանոններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ասաց, որ որպես էթիկայի հանձնաժողովի անդամ, շփումներ ունի հասարակության տարբեր շրջանակների, ընտրողների հետ., եւ իր մոտ կարծիքներ են ձեւավորվում, որ ըստ հասարակության, էթիկայի հանձնաժողովի որոշումները պարտադիր բնույթ չեն կրում. «Մարդիկ կարծում են, որ եթե պատգամավորը էթիկայի նորմի խախտում է թույլ տվել, պատիժ չի կրի: Իմ մտահոգությունն այն է, որ պատժամիջոցների տեսանկյունից մի կետ ունենանք, որով մեր ընտրողները հասկանան, որ եթե պատգամավորը ինչ-որ սխալ է թույլ տալիս, ինչ-որ ձեւով տուժելու է: Հիմա նույնիսկ եթե խորհրդարանի ամբիոնում ասում են՝ այսինչ պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները, դա որեւէ իրավական, առավել եւս՝ բարոյական ոչ մի խնդիր չի առաջացնում պատգամավորների, հասարակության մոտ:

Մյուս կողմից էլ՝ պատգամավորների դեմ արշավը մեր երկրում բավականաչափ լուրջ է, ավելի շատ, քան որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի: Մենք կարող ենք վաղը ստանալ այնպիսի դիմումներ, որ հարիր չլինի այդ հարցերի քննարկման, ինչ-որ մի կենցաղային հարցից տվյալ պատգամավորի անվան շուրջ շոուի կամ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար կարող են դիմումներ լինել, պատգամավորը պաշտպանված չէ այդ դեպքում նման արշավներից»:

Նա նշեց, որ պետք է Աժ-ում կարողանանք ունենալ այնպիսի էթիկայի հանձնաժողով, վարքականոն, որից պատգամավորը պաշտպանված կլինի պատվիրված ինչ-որ բաներից եւ խախտում թույլ տված պատգամավորն էլ իրականում ինչ-որ մի պատիժ կկրի:
Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանն այլ մտահոգություն ուներ: Նրա դիտարկմամբ՝ «Այսօր պատգամավորը ստանում է մոտ 600 դոլար աշխատավարձ, 35 դոլարի ծախսեր են նախատեսվում: Պատկերացրեք մի պատգամավոր, որ ընտրվել է մարզից, պետք է գնա գա իր ընտրատարածք եւ դրա հետ միասին, խոսենք նրան նվեր ստանալու համար պատժելու մասին, անհամաչափ է: Մենք մեր երկրում ֆոկուսների բան ունենք, որ ոչ ոք այսօր իր աշխատավարձով չի ապրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031