Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի պատվիրակությունն այցելել է Հատուկ քննչական ծառայություն

Հոկտեմբեր 17,2013 13:32

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Արմեն Նադիրյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը` Նիդեռլանդների Մաստրիխտի համալսարանի պրոֆեսոր Ժերար դե Ժոնժի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և գերակայությունների համակարգող-ղեկավար Լեոնիդ Անտոհիի գլխավորությամբ:
Պատվիրակների այցը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` «Վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի ընդլայնում» խորագիրը կրող համատեղ տարածաշրջանային ծրագրի շրջանակում:
Արմեն Նադիրյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ Հատուկ քննչական ծառայության համագործակցությունը: Նա պատվիրակների հետ քննարկել է քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի և մարդու իրավունքների այլ ծանր խախտումների հետ կապված հանցագործությունների հետաքննության և դիմում-բողոքների քննության իրավական և ինստիտուցիոնալ կարգավորումների, դատավորների, դատախազների և քրեակատարողական ծառայության դերի, հետաքննության արդյունավետության հատուկ չափանիշների և իրավասության ու պատժի համապատասխանելիության հարցերը:
Հիշեցնենք, որ վերջերս Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ կազմակերպած «Իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումների հետաքննություն» թեմայով կոնֆերանսին, որտեղ մասնակցում էին հինգ երկիր` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Ուկրաինան, ԵԽ և ԵՄ փորձագետները դրական են գնահատել այն հանգամանքը, որ ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների` Վրաստանի և Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունքի կապակցությամբ գործերի քննությունն իրականացվում է որևէ գերատեսչական ենթակայության տակ չգործող անկախ մարմինը` Հատուկ քննչական ծառայությունը:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031