Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում մեկնարկել է սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցող Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկային օրը երկու կորուստ է տվել:
Արթուր Քիրաջյանը 64 կգ քաշային կարգում միավորների 1:2 տարբերությամբ պարտվել է Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Դոգալյավեցին, իսկ 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը նույն հաշվով տանուլ է տվել պուերտոռիկացի Դավիդ Ռոդրիգեսին:
Աշխարհի առաջնության երկրորդ օրը Արամ Ամիրխանյանը (69 կգ) մրցավարների միաձայն որոշմամբ 3:0 հաշվով պարտության է մատնել իսրայելցի Արտյոմ Մասիլինին:
Այսօր Հայաստանի բռնցքամարտիկներից ռինգ մտնելու են 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 75 կգ քաշային Արման Հովիկյանը: Նրանք մենամարտելու են, համապատասխանաբար, Գամալ Յաֆայի (Անգլիա) եւ Ջեյմին Յոնգի (Հարավային Կորեա) հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ