Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյանը` Զորի Բալայանի մասին. «Ճորտը նամակ է գրում, հետո ինչ…»

Հոկտեմբեր 17,2013 13:23

Այսօր «Հայելի» ակումբում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսելով Զորի Բալայանի նամակի մասին, հետեւյալն ասաց. «Զորի Բալայանը մեծ մարդ է, գրում է` թող գրի, ուզում եք կարդացեք, չեք ուզում՝ մի կարդացեք, բայց իրականում դա քաղաքական ակցիա է»:

Ազատ Արշակյանի խոսքով` ինչո՞ւ պիտի երեսուն էջ խնդրագիր կարդան. «Եթե երկրի նախագահին բան ունես ասելու, ապա քո նախագահին ասա, քո ժողովրդին, իսկ եթե ուրիշին ես դիմում, ապա մի խնդրիր, հոխորտա, որովհետեւ մենք այժմ ռուսների հետ այլ պայմանագիր ունենք»:

Ազատ Արշակյանի խոսքով, Զորի Բալայանի նամակը Սովետական միության կարոտախտ է. «Ճորտը նամակ է գրում, հետո ինչ…»,-ասաց նա՝ հավելելով, որ

քաղաքականապես էլ տգեղ էր այդ նամակը:

«Եթե ուզում է իրեն հայհոյեն` ուրեմն մազոխիստ է դա: Թող լավ բան անի, լավ խոսեն նրա մասին, ոչ թե հայհոյեն»,- ավելացրեց Ազատ Արշակյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031