Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը՝ Զարուհի Փոստանջյանի մասին. «Նրանից ի՞նչ կա ուզելու, որ ուզեն»

Հոկտեմբեր 17,2013 13:14

«Նրանից ի՞նչ կա ուզելու, որ ուզեն»-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի՝ Հովիկ Աբրահամյանին դիմելու փաստը, որպեսզի միջոցներ ձեռնարկի, որ ՀՀԿ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Գալուստ Սահակյանը, Մհեր Սեդրակյանը, Կարեն Ավագյանը չկարողանան մոտենալ իրեն՝ այդ կերպ բացառելով իր նկատմամբ ոտնձգություն իրականացնելու հնարավորությունը:

Հարցին՝ իրականում այդ պատգամավորները սպառնալիքներ չե՞ն հնչեցրել Զարուհի Փոստանջյանի հասցեին, պարոն Մինասյանն այսպես արձագանքեց. «Նրանք էմոցիոնալ ելույթներ են ունեցել: Հիմա գուցե ես էլ եմ էմոցիոնալ ելույթ ունենում, բայց, միևնույն է, անընդունելի է նրա արարքը: Նա ուրիշի ջրաղացին ջուր լցնող է, ուրիշի երգը երգող երգիչ է»:

Հարցին՝ Վիլնյուսում՝ նոյեմբերին ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի՞, պարոն Մինասյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ որոշ վերապահումներով Վիլնյուսում փաստաթուղթ կստորագրվի»:

Հայ ռուսական համագործակցությունը Մկրտիչ Մինասյանը «երկկողմանի շահաբեր» համարեց ու մանրամասնեց. «ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցությունը որքան ձեռնտու է Հայաստանին, այնքան՝ Ռուսաստանին»:

Անդրադարձ կատարվեց նաև Զորի Բալայանի նամակին: Պաշտպանելով Զորի Բալայանին՝ պարոն Մինասյանը նշեց, թե նամակում Արցախը՝ ՌԴ-ին հանձնելու մասին միտք չի կարդացել: Հետո էլ շարունակեց. «Նման բան այնտեղ չկա, նա փաստում է ընդամենը այն իրավիճակը, որն այսօր Արցախի շուրջ գոյություն ունի»:

Դիտարկմանը, թե այդպես էլ պատասխան չստացվեց նամակի վերաբերյալ, Մկրտիչ Մինասյանն արձագանքեց. «Այդ պատմական փաստերը ընդամենը ընդունվեցին ի գիտություն»:

ՀՀ ընդդիմադիր դաշտում գոյություն ունեցող տրամադրությունների մասին ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Այդ դաշտում բազմաշերտ անձնական նկրտումներ ու հավակնություններ կան»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Քեզանից էլ ուզելիք չկա, ծմակի ընկնող գերան:

  2. մոսո says:

    մարդը սրագլուխ է!

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031