Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Վալանս ժամանած Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանը և Արմեն Ուլիխանյանը քննարկումներ են ունեցել համաժողովին մասնակից ֆրանսիական մի շարք քաղաքների ներկայացուցիչների հետ:
Ներկայացնելով փոխշահավետ համագործակցություն ծավալելու հնարավոր ուղղությունները՝ կողմերը նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել մշակել հստակ ծրագրեր` հետզհետե դրանք կյանքի կոչելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն