Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Իշխանյանը՝ Զորի Բալայանի մասին. «Մարդ ամաչում է։ Ինչքան կարելի է չխրատվել»

Հոկտեմբեր 17,2013 12:48

«Զ. Բալայանը, որ հայերեն չի գրում (նրա հայերեն տպված բոլոր գրքերը թարգմանություն են ռուսերենից), ամեն առիթով բացականչում է՝ «Մահ թուրքերին»։ Նրա «Օջախ» կոչվող գիրքը նվիրված է ռուսներին հաճոյանալուն, նրանց պանիսլամիզմով վախեցնելուն եւ թուրքերին ու ադրբեջանցիներին հայհոյելուն՝ «Ճակատագիրը մեզ պարգեւել է մեր հյուսիսային հարեւանին՝ ռուս մեծ ժողովրդին։ Ճակատագիրը մեզ ժպտացել է նաեւ նրանով, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ փրկվեց Արեւելյան Հայաստանը։ Երկու ժողովուրդներն էլ՝ ռուսներն ու հայերը, ունեցել են մեկ ընդհանուր թշնամի։ Թշնամի, որն իր հանգիստն է կորցրել Արեւելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միանալու պահից» եւ այլն։

Երբ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանում էր, հանդիպեց հայ մտավորականության հետ։ Զ. Բալայանը ելույթ ունեցավ եւ կրկնեց նույն հին երգը՝ մահմեդականները, ադրբեջանցիները, թուրքերը շատ վատն են, մենք հայերս շատ լավն ենք, մեզ պաշտպանեք։ Պարոն Ռիժկովը սաստեց նրան. «Վերջացրեք, դուք չէ, որ մեզ պետք է սովորեցնեք, թե մենք ինչպես պետք է շարժվենք, կամ՝ ով է լավ, ով՝ վատ։ Մենք մեր անելիքը լավ գիտենք»։ Եվ նա իրավացի էր։ Բայց Զ. Բալայանին դա դաս չեղավ։ 1989 թ. Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում ռուսերեն իր ելույթի մեջ, դարձյալ ռուսներին դիմելով, նույնը կրկնեց՝ թուրքերը վատն են, մենք՝ լավը, կա պանթուրքիզմ, ռուսներ, մեզ պաշտպանեք։ Եվ իհարկե, դարձյալ ապարդյուն։

Մարդ ամաչում է։ Ինչքան կարելի է չխրատվել։ Այդ մարդիկ ասում են՝ ոչ, դու նորից քոնն ես կրկնում»։

ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ, 1989թ։

 

Թվում է, որ Ռ. Իշխանյանի՝ դեռեւս քառորդ դար առաջ հրապարակված հայտնի հոդվածից հետո ոչ միայն Զորի Բալայանը, այլեւ խորհրդային համակարզից սնվող «մտավորականությունը» կամ վերջապես կզգա նոր ժամանակների շունչը, կամ էլ կվերանա ասպարեզից։ Ցավոք, ոչ մեկը, ոչ մյուսը առայժմ տեղի չի ունեցել։

 

Մ. Ղ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սիրելի Մ.Ղ.,անշուշտ Ռաֆայել Իշխանյանը ճիշտ էր,բայց դուք սխալ եք ներկայացնում նրա ասածները:Իշխանյանը չի ասել,թե Զորին սխալ հարցով է դիմում,այլ թե ինչու է կրկին դիմում,երբ մերժում է ստանում:Չկտրել երևույթը ժամանակից ու տարածությունից, այս դեպքում սա էր Ձեր լրագրողական պարտքը:Եթե դուք տարբերություն չէք տեսնում ԽՍՀՄ-ի ու Ռուսաստանի, Ռիժկովի ուՊուտին միջև,ապա գոնե ընթերցողին տվեք
    նման հնարավորություն:

  2. Maxim says:

    Շատ ՍԻՐԵԼԻ vigen. Ձեր արած կարճ, բայց լայնախոհ և բազմզիմաստ մեկնաբաության մեջ չի երևում
    Ձեր տեսակետը, որը իմ խոր համոզմունքով հոդվածի հեղինակը հստակ տվել է՝ անցյալի, այսօրվա, և աստված չարասցե, նաև վաղվա հերոս՝ Զորիկի, Զորիի, և ապագյի Զորոյի դհոլ լինելու փաստը՝,
    Ռաֆայել Իշխանյանի մոտ քարորդ դար առաջ արած, բայց չկտրելով երևույթը՝ ժամանակից ու տարածությունից,՝ ինչպես դուք նշում եք:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031