«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին տված հարցից հետո թեև վախենում է իր և իր ընտանիքի անվտանգության համար, բայց ամեն դեպքում չի կաշկանդվում Երևանում ոտքով, հասարակական տրանսպորտով տեղաշարժվել։ Նա դիմել է ոստիկանություն և այսուհետ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ է տնից դուրս գալիս։
Այսօր նա փոքր ինչ ուշացումով ներկայացավ մամուլի ասուլիսին ու երբ ակումբավարը փորձում էր հստակեցնել` ներկայանալու է տիկին Փոստանջյանը, թե`ոչ, պարզվեց, որ նա մետրոյում է:
«ՀՀ ոստիկանությանը պատրաստակամություն է հայտնել ապահովել իմ և ընտանիքի անդամների անվտանգությունը»,- այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ Yerkir videonews-ի