Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր գլխարկները երեկ Փակ շուկայի մոտ միայնակ էին մնացել

Հոկտեմբեր 17,2013 12:26

Երեկ Փակ շուկայի մոտ ցույց էին անում միայն Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները՝ ակտիվիստները չկային։ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները բոլորը մի մարդու պես կարմիր գլխարկներով էին եւ վանկարկում էին «հեռացեք», չնայած՝ հայտնի չէր, թե ում են ուղղված այդ կոչերը։

«ՉԻ» – Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն, իհարկե, ճիշտ էին անում, որ պայքարում էին գոյություն չունեցող հակառակորդի դեմ։ Եթե այդ աշխատանքը գործարքային է, որեւէ նշանակություն չունի՝ քաղաքացիական ակտիվիստները «տեղո՞ւմ» են եղել, թե ոչ։ Իրենք իրենց գործն արել են ու պիտի վարձատրվեն։

Ափսոս միայն, որ աշխատանքային օրվա (այսինքն՝ ցույցի) ավարտից հետո ինչ-որ երիտասարդներ մոտեցան եւ սկսեցին հավաքել կարմիր գլխարկները։ Բայց դա նույնպես հասկանալի է, հո ամեն օր նոր գլխարկներ չե՞ն բաժանելու:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031