Լրահոս
Օրվա լրահոսը

Զորի Բալայանին համարում է հայ մարդ, բայց նամակը «սարսափելի էր»

Հոկտեմբեր 17,2013 12:21

«Սարսափելի նամակ է: Սարսափելի է, որ 21-րդ դարում կարելի է գովերգել բռնապետին եւ բռնապետությունը: Սարսափելի է, որ մենք կասկածի տակ ենք դնում պատմական ընթացքի մեջ մեր բեկումը, որը ձեռք ենք բերել: Չէ՞ որ բոլոր լավագույն պայմաններն այսօր կան, որպես մեկնարկ`ազատ, անկախ միացյալ մեր հայրենիքն ունենալու համար»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով Զորի Բալայանի`ՌԴ նախագահին ուղղված նամակին, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա Զորի Բալայանին ընդունում է, որպես հայ մարդ, բայց նրա արարքը, միեւնույն է, սարսափելի է համարում: Բայց իր աղջկա օրինակով հետեւելով այդ նամակին երիտասարդ սերնդի արձագանքին`ուրախ է, քանի որ նրանք չգիտեն, թե ի՞նչ է խորհրդային մարդը ու ինքն է թելադրելու ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի օրակարգը եւ ոչ թե Զորի Բալայանը:

Փոստանջյանը նաեւ տեղեկացրեց, որ վաղն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կրկին քննարկվելու է «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը`Արցախի ճանաչման վերաբերյալ: «Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի հանրապետությունը եւ երկու հայկական հանրապետություններով պետք է ստեղծենք մեր միությունը»,-ասաց նա:

Իսկ այս օրերին Մոսկվայում տեղի ունեցող իրադարձություններին տիկին Փոստանջյանն առայժմ չի ցանկանում գնահատականներ տալ, բայց կարծում է, որ դրանք սկսվել են դեռ երկու ամիս առաջ եւ կազմակերպված միջոցառումներ են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031