Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ էին երազում Զարուհի Փոստանջյանի պապերը

Հոկտեմբեր 17,2013 11:59

«Դուք կարծում եք Գալուստ Սահակյանը կհարձակվի՞ ձեզ վրա»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողներից մեկը նման հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին`նկատի ունենալով երեկվա իր նամակն`ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ` ԱԺ-ում իր անվտանգությունն ապահովելու մասին: Փոստանջյանն ասաց, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Կարեն Ավագյանը, Մհեր Սեդրակյանը եւ Առաքել Մովսիսյանն իր հասցեին հրապարակավ հայտարարություններով են հանդես եկել ու ինքը ոչինչ չի բացառում. «Դուք էլ գիտեք ինչ կարող են անել այդ մարդիկ: Մենք գիտենք Սահակյանի եւ Մովսիսյանի վարքագիծը: Դուք գիտեք ինչ կրիմինալ անցյալով մարդիկ կան ՀՀԿ-ում: Չեմ բացառում»:

Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաեւ Խաչիկ Ասրյանի հայտարարություններին` ասելով, որ նաեւ դա էր պատճառներից մեկը, որ ինքը դիմել է ոստիկանությանն`իր անվտանգությունն ապահովելու համար:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ միայն իր անձի նկատմամբ չեն հաշվեհարդարները. «ՀՀ-ում այլ կարծիք հայտնողների նկատմամբ հետապնդումներ են լինում եւ երեւի թե դա էր պատճառը, որ ես ընդգրկվեցի քաղաքական գործունեության մեջ»: Նա վերհիշեց Ռոբերտ Քոչարյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի 21 հարցը, որոնց ի պատասխան «Ժառանգության» գրասենյակը փակվեց եւ կուսակցության նկատմամբ հետապնդումներ սկսվեցին: Ինչն էլ սկիզբ դարձավ իր քաղաքական գործունեության:

Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի արձագանքը Սերժ Սարգսյանին ուղղված իր հարցին. կարծիք կա, թե Հովհաննիսյանն անձամբ նման հարց չէր տա նախագահին, քանի որ միշտ շատ զգուշավոր է նախագահին ուղղված իր արտահայտություններում: Զարուհի Փոստանջյանը զգուշավորության մասով խորհուրդ տվեց նայել Րաֆֆիի հարցերն`ուղղված Սերժ Սարգսյանին:

Ոնց եք վերաբերվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չեկավ օդանավակայան`հարցին բանախոսը պատասխանեց, որ շատ հանգիստ, քանի որ օդանավակայան գալիս են դիմավորելու իր ընտանիքի անդամները. «Պարոն Հովհաննիսյանն ինձ ընդունել է երկրորդ օրը: Պարոն Հովհաննիսյանը շատ ճիշտ արձագանքել է եւ սպառիչ պատասխան է տվել»: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտպանել էր Փոստանջյանին եւ ասել էր, որ ինքը լիազորություններ ունի նման հարց հնչեցնելու:

Արդյոք կոռե՞կտ էր ԵԽԽՎ ամբիոնից նման հարց հնչեցնելը եւ որտեղի՞ց իրեն դրա հիմնավորումները`հարցին տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Իր մերձավոր շրջապատն է այդ մասին հայտարարել, Վիկտոր Դալլաքյանի շուրթերից է հնչեցվել: Բացի այդ, Սերժ Սարգսյանը երբեք չի հերքել դա»:

Զարուհի Փոստանջյանը համաձայնեց այն դիտարկման հետ, որ ԵԽԽՎ-ի ամբիոնից առավել ճիշտ կլիներ հնչեցնել ԵՄ-ի հետ ասոցացման հարցը եւ Մաքսային միությանն անդամակցության հարցը: Քննադատեց այդ իմաստով Սերժ Սարգսյանի ինքնագործունեությունը եւ ասաց, որ դա ևս մեկ ապացույց է մեզ մոտ իշխանափոխության անհրաժեշտության:

Զաորուհի Փոստանջյանը պնդում է, որ եվրոպացի գործընկերները նորմալ են ընդունել իր հարցը: Այն, որ Դավիթ Հարությունյանն ասել էր, թե քմծիծաղով ընդունեցին, Փոստանջյանն ասաց. «Դիմեք եվրոպացիներին եւ կտեսնեք թե ինչպես են ընդունել»:

Իսկ Սերժ Սարգսյանի պատասխանն իր հարցին տիկին Փոստանջյանն ընդունել է, որպես «իր դեմ տրված ցուցմունք»: Պնդումները, որ այդ ամենի արդյունքում Սերժ Սարգսյանի իմիջը բարձրացավ՝ նա լուրջ չի ընդունում, բայց ասաց. «Չգիտեմ, ես իր իմիջով չեմ զբաղվում»:

Ի՞նչ տվեց իր հարցը մեր հասարակությանն ու պետությանը`հարցին Զարուհի Փոստանջյանը հպարտորեն պատասխանեց. «Ես կատարել եմ իմ պարտքը, այն պարտավորությունները, որ ստանձնել եմ որպես ԱԺ պատգամավոր: Ես իմ պապերի երազած ծրագիրն եմ իրականացրել»:

Թե ի՞նչ տվեց հարցը պետությանը կամ հասարակությանը, բանախոսը խորհուրդ տվեց ճշտել հարցումների միջոցով, բայց որ «մենք նախագահ չունենք», ինքը դրանում հաստատ համոզված է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031