Արդեն տեղեկացրել ենք, որ ի պատասխան Yerkir.am-ի հարցման, ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից պատասխանել են, որ ՌԴ նախագահի վարչակազմում նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին իմացել են մամուլում եղած հրապարակումներից եւ որեւէ արձագանք այդ կապակցությամբ չի նախատեսվում:
Yerkir.am-ի հետ զրույցում Զորի Բալայանն անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի ծառայության պատասխանին, հիշեցրեց, որ իր նամակում, ինքը շեշտել է, որ եթե անգամ Պուտինը չարձագանքի իր նամակին, եւ որ դա չէ թերեւս ամենակարեւորը:
«Ես հո երեխա չեմ, որ պատկերացնեմ` Պուտինը կարդալու էր եւ արձագանքելու: Պուտինը իմ համար թիվ մեկ դիպլոմատն է ՌՌ-ի համար եւ շատ լավ գիտի` ինչ ասել է այդպիսի նամակին պատասխանել բաց տեքստով, ես դա չեմ պատկերացրել, ինձ համար գլխավորը նա է եղել, որ առհասարակ նա իմանա: Ինչ վերաբերում է նրան, որ նա նամակի մասին մամուլից է իմացել, դա արդեն ուրիշ հարց է, միգուցե ուրիշ ինֆորմացիա էլ կարող է լինի, որ օրինակ իրեն տվել են, նա կարդացել է եւ ասել է, որ չի արձագանքելու, դա չի կարեւորը, կարեւորն այն է` լռել չեմ կարողանում, որովհետեւ ես շատ լավ գիտեմ` ինչ կարող է մեզ սպասվի, եթե հանկարծ այն ինչ ասում է Մադրիդյան փաստաթուղթը դառնա իրականություն, թեկուզ կիսատ կռատ, թեկուզ 90 տոկոսն էլ մեր օգտին լինի, այդ 10 տոկոսը, անգամ մեկ տոկոսն այնպիսի բան կբերի, որ մենք չենք կարողանալու տակից դուրս գալ»,-հայտարարեց Զորի Բալայանը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում