Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պատժել էթիկա չունեցող պատգամավորներին. քննարկում է ԱԺ հանձնաժողովը

Հոկտեմբեր 17,2013 10:49

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ էր կազմակերպել՝ քննարկելու խորհրդարանական էթիկան, պատգամավորների վարքագծի կանոնները: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ շատ կարեւոր է, որ պատգամավորը հետեւի իր վարքին, ընդհուպ մինչեւ կարմիր լույսի տակ անցնելը կարող է համարվել ոչ էթիկական արարք:

Խորհրդարանական էթիկայի գծով միջազգային փորձագետ Ռիկ Սթեյփնհերստի գնահատմամբ՝ հանրության վստահությունը պակասում է ԱԺ-ի նկատմամբ, որն էլ անհրաժեշտություն է առաջացնում վարքականոն մշակել՝ միատարր արժեքներ ներդնել: Նրա դիտարկմամբ՝ շատ երկրներում վերջին 20 տարում հանրային վստահությունը նվազում է խորհրդարանի նկատմամբ. «Կանադայում ամենահարգվածը բժիշկներն են եւ ուսուցիչները, ամենաներքեւում՝ դալալներն ու քաղաքական գործիչներն են: Հայաստանում վստահության մակարդակը շատ ցածր է անծանոթների նկատմամբ, ինչը տիպիկ է անցումային երկրների համար: Հայերի 1/4-ը գտնում է, որ ընդհանուր առմամբ մարդկանց կարելի է վստահել: Վերջին տարիներին հասարակական վստահության մակարդակը Հայաստանում աճել է, բայց ավելի քիչ, քան տարածաշրջանի մյուս երկրներում: Հայաստանում մյուս կառույցների համեմատ ամենաքիչն են վստահում խորհրդարանին»:

Նա ներկայացրեց տարբեր երկրների էթիկայի կանոնագրքերի տարբերությունները, պատժամիջոցների խստությունը: Ճապոնիայում, օրինակ, պատժամիջոցը նախատինքն է եւ նիստին մասնակցելու արգելքը: ԱՄՆ-ում նախազգուշացում, զգուշացում, վռնդում է նախատեսվում:

Իռլանդիայում՝ կասեցում, տուգանք, հասարակական նախատինք:

Ֆրանսիայում կարող են մեկ տարով արգելել թեկնածության առաջադրումը:

Փորձագետը խորհուրդ տվեց Հայաստանի համար կանոնագիրքը մշակելիս ուշադրություն դարձնել հանրության ընկալման վրա, թե որ արարքներն են ըստ հանրության ոչ էթիկական: Օրինակ, պատգամավորը սեփական կնոջը կարող է աշխատանքի ընդունել որպես իր քարտուղար: Դա օրենքով արգելված չէ, բայց հասարակությունը կարող է դա ընդունել որպես ոչ էթիկական արարք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    ՌԻԿ-ը՝ ինչ նուրբ ու քնքուշ էթիկայի կանոններ է առաջ քաշում, կարծես չի հասկանում որտեղ է
    գտնվում: Մեր էթիկայի կանոնները պետք է սկսի նրանից, որ եթե մարզպետը իր տուն հյուր է կանչում
    երկու և ավել եղբայրների՝ ,,այ մեկի դեպքում կարելի է դեռ մտածել,, ապա նրանց հրազենով դեմ
    դիմաց դիմավորելը՝ էթիկայի կանոններից դուրս է, նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ մարզպետը իր
    նախագահի ընտրություններում 150% ձայն է գողացել: Կամ տվյալ մարզպետի արարքը՝ էթիկայի կանոններից դուրս է, երբ նա հրազենով կրակ է բաց անում իր իսկ կողմից հղիացած սիրուհու վրա,
    նույնիսկ այն դեպքում երբ սիրուհին հրաժարվել է, ողջ գիշեր երգել ու պարել մարզպետի համար:
    Կամ երբ պատգամավորի թիգնապահները՝10-15 հոգով ծեծի են ենթարկում զինվորական հոսպիտալի 3 բժիշկների և մինչ օրա անպատիժ մնում, որոնցից նույնիսկ թեկուզ մեկի ճակատագիրն է վերջանում մահվան ելքով, ապա նույնպես էթիկայի կանոններից դուրս է: Ռիկ-ը պետք է հասկանա, որ մենք ուրիշ ժողովուրդ ենք,՝ և մեզ պետք չէ համեմատել՝ Զիմբաբվեի, Չադի, Սվազիլենդի և այլ երկրների
    հետ, քանի որ մեն քիչ ենք, բայց մեզ Հայ են կոչում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031