Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դատախազությունում հնարավոր չէ երկրաշարժ անել». Արմեն Դանիելյանը` հրաժարականների մասին

Հոկտեմբեր 17,2013 10:37

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը:

– Ինչպե՞ս կգնահատեիք վերջին փոփոխությունները դատախազությունում, մի շարք դատախազներ փոխվեցին:

– Յուրաքանչյուր ոք, այդ թվում` նաև դատախազ, ինքն է որոշում իր աշխատանքային հարաբերությունները շարունակի, թե` ոչ: Իհարկե, եթե օբյեկտիվ նախադրյալներ կան, որ նրանք պետք է ազատվեն, դա արդեն գլխավոր դատախազի տիրույթում է, և ինչքան էլ ես փորձեմ մեկնաբանություններ անել, դա ճիշտ չի, որովհետև ես ինքս, որպես գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ինքս չեմ որոշել` էդ մարդն աշխատի դատախազությունում, թե ոչ: Դա բացառապես գլխավոր դատախազի իրավասությունների տիրույթում է:

– Պարոն Դանիելյան, ստացվում է` այսօր «երկրաշարժ» է դատախազությունում. Կոստանյանը նախկին կադրերից ազատվում է և իր շրջապատի մարդկանց` իր կուրսեցիներին է բերում, օրինակ` Երևանի դատախազին:

– Դատախազությունում հնարավոր չէ երկրաշարժ անել, իսկ ինչ վերաբերում է Երևան քաղաքի դատախազին, նա ոչ միայն շատ լավ, կարգին անձնավորություն է, այլև` լավ դատախազ:

– Սակայն ստացվում է` դատախազություն են գալիս Կոստանյանի շրջապատի մարդիկ:

– Ես դա արդեն չեմ կարող մեկնաբանել: …Իհարկե, պետք է ձևավորի էն աշխատանքային խումբը, որը պետք է աշխատի դատախազության համակարգում:

– Պարոն Դանիելյան, ի վերջո, Ձեր ու նոր դատախազի միջև ինչ-որ կոնֆլիկտ, տարաձայնություն չի՞ եղել, դիրքորոշումների տարբերություն չի՞ եղել:

– Եթե դիրքորոշումների տարբերություն լիներ, մենք երկուսս էլ դատախազության կոլեգիայի անդամներ ենք, և էդ տարաձայնությունները կդրսևորվեին դատախազության կոլեգիայի նիստերի ժամանակ, օպերատիվ խորհրդակցությունների ժամանակ: Նման տարաձայնություններ չկան և չեն էլ կարող լինել: Մենք մեկս մյուսի նկատմամբ վերաբերվել ենք խորին հարգանքով:

– Իսկ Աղվան Հովսեփյանի հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:

– Ընդհանրապես, և՛ Աղվան Հովսեփյանի, և՛ պարոն Կոստանյանի հետ հարաբերությունները ջերմ են և էդպես շարունակվելու են:

– Իսկ Դուք ո՞ւր եք գնում:

– Դա արդեն ապագայի որոշելու խնդիր է: Թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ, բայց ձեզ հավաստիացնում եմ, որ մենք ապագայում հանդիպելու ենք:

– Ասել է թե` Ձեզ պաշտո՞ն են խոստացել:

– Բացարձակապես, ո՛չ, բայց մենք հանդիպելու ենք:

Մարինե Խառատյան
Լուսանկարը՝ Iravaban.net-ի

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031