Մեդիա կենտրոնում երեկ քննարկում էր կազմակերպվել. Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կազմակերպած «Հայաստան, փոփոխությունների համար տեղ չկա» զեկույցն էր խնդրո առարկան։ Լոնդոնից ուղիղ տեսազանգով զեկույցը ներկայացնում էր Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի հարավկովկասյան հատվածի հետազոտող Թուրալ Ահմեդզադեն:
… Անդրադառնալով բանակի մասին հրապարակումներին՝ զեկուցողը ներկայացրեց, թե ինչպիսի ճնշումներ են եղել Հովհաննես Իշխանյանի նկատմամբ՝ «Ուվալնյատի օրը» գրքի հետ կապված, երբ ՊՆ-ից փորձ արվեց արգելել բանակը «վարկաբեկող» այդ գրքի տպագրությունը։
Քննարկմանը ներկա Ռազմական ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մնացականյանն իր խոսքում կրկին ասաց, որ Հովհաննես Իշխանյանի գիրքը բանակը վարկաբեկում է, քանի որ բանակում չկան այնպիսի բաներ, որոնք գրքում են նկարագրված։ «Հովհաննես Իշխանյանն իր «Ուվալնյատի օրը» գրքում նկարագրել է դեպքեր, որոնք բանակում չկան։ Բանակում ո՞նց կարող է տեղի ունենալ այն, ինչ ինքը նկարագրել է։ Կներեք, տղամարդը տղամարդուն բռնաբարել կարո՞ղ է»,- հարցրեց նա։
Վերջինիս վստահեցմամբ՝ Հովհաննես Իշխանյանին իրենք հրավիրել են, որ ճշտեն՝ բանակում ծեծի դեպքեր իրեն հայտնի՞ են, ապա ավելացրեց, որ նրա նկատմամբ հետապնդում չի եղել, եղել է կանչ։
Կարդացեք նաև
Ներկաներից Իրավունքի եւ ազատության կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը նկատեց, որ ցանկացած մարդ կարող է գրել գիրք, եւ եթե Հովհաննես Իշխանյանն իր գրքում չի հրապարակել պետական գաղտնիք, այն կարող է հրապարակվել։
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում