Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը չի կիսում Զորի Բալայանի դիրքորոշումը

Հոկտեմբեր 17,2013 10:17

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով նամակին, ասաց. «Իսկապես շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ խուճապի էլեմենտ կա, ես կարծում եմ, որ ոչ մի նոր բան չի փոխվել, ուղղակի Զորի Բալայանի նամակը՝ համաձայն լինի մեկն այդ նամակի հետ, թե համաձայն չլինի, ինչպես հասկանում եմ՝ կապված է Գյուլիստանի պայմանագրի 200 ամյակի հետ և ոչ երբեք Ղարաբաղի հարցում ռեալ փոփոխությունների»:

Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ է Բալայանը նման նամակ հղել, եթե Ղարաբաղի հետ կապված որևէ փոփոխություն չի սպասվում, գրելու ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել, ինչին ի պատասխան Վ. Մանուկյանը նշեց. «Ես ասացի իմ կարծիքը, իմ իմացած տեղեկություններով՝ ոչ մի նոր բան, ոչ մի փոփոխություն չկա: Ինչ որ կար տարիներ առաջ, նույնն էլ կա հիմա՝ ոչ մի բան չի փոխվել: Նամակը կապված չէ ինչ-որ փոփոխությունների հետ, իմ կարծիքով՝ դա Զորի Բալայանի՝ այս պահի դիրքորոշումն է»:

Հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք Զորի Բալայանի դիրքորոշումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ դիրքորոշո՞ւմը՝ ոչ: Ճիշտն ասած՝ Ղարաբաղը մեծ պայքարով է անկախություն ստացել:

Ընդհանրապես ես այսօր առավոտյան լսում էի Զորի Բալայանին «Եվրոնյուզով», և ինքն ասում էր, որ կոչ չի անում, որ Ղարաբաղը պետք է միանա Ռուսաստանին, իսկ եթե նա այդպիսի կոչ չի անում, այլ պարզապես ինչ-որ դատողություններ է անում՝ դա իր գործն է: Նա միշտ էլ աչքի է ընկել պրոռուսական քաղաքականությամբ… Ամեն մարդ իր ճաշակն ունի»:

Մարիամ Գրիգորյան
Լուսանկարը՝ Photolure-ի

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հակառակ՝ Վազգեն Մանուկյանի կարծիքին, Զորիկը՝ բացի ,,Ռուսաց թագավորին,, աղերսանքից,
    ահազանգ է ուղարկում նաև Հայ ժողովրդին, որ վիճակը աղերսալի է, երկիրը թալանվում և դատարկվում է՝ ներքին թշնամուց, բայց քանի որ,՝ ,,լոխ մունք ենք,, չի կարող այլ կերպ
    արտահայտվել: Ահա և ողջ պատմությունը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031