«Առավոտի», «Երկիր Մեդիայի» եւ «Armbowling.com»-ի մեկական աշխատակցով համալրված բոուլինգի «Մեդիա» թիմը, որ ընդամենը մեկ ամսվա կենսագրություն ունի, աստիճանաբար կայունացնում է խաղը:
Այսօր «Փլեյ Սիթիում» հայկական լրագրողական թիմը եւ «Արարատը» ինտերնետային հերթական միջազգային անհատական- թիմային խաղն անցկացրին: Այս անգամ մրցակիցները, համապատասխանաբար Մուրմանսկի «Նադեժդան» եւ «Ֆլագմանն» էին:
Ընդհանուր հաշվարկում «Մեդիան» թեեւ պարտվեց 4:10 հաշվով, սակայն թիմայինում 2:2 խաղաց փորձառու մրցակցի հետ: Թիմային պայքարում վաստակած 2 միավորներն առաջինն էին «Մեդիայի» համար:
Անհաջողության մատնվեց նաեւ «Արարատ», որը տեխնիկական պատճառներով հարկադրված է կազմի փորձարկումներ անել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ