Հայաստանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող շախմատի բաց առաջնության 10-րդ տուրում սեւ խաղաքարերով միավորը բաժանեց Հունգարիայի դրոշի ներքո հանդես եկող Տրանգ Տան Հոնգի հետ եւ 6,0 միավոր վաստակած 17 շախմատիստների մեջ ընթանում է 30-րդ հորիզոնականում:
Մրցաշարային աղյուսակը 8,0 միավորով միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Ալեքսեյ Դրեեւը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ