Ստամբուլի Սուլթանհամետ պատմական մզկիթի կրոնապետը դիմել է խնդրանքով, որպեսզի Սուրբ Սոֆյա տաճարը տոնական աղոթքների ժամանակ վերափոխեն մզկիթի՝ պնդելով, որ իր մզկիթը գնալով ավելի մարդաշատ է դառնում: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
«Սուլթանհամետ մզկիթն այսօր գերծանրաբեռնված էր մարդկանցով, սակայն հասարակությունը զրկված է Այա Սոֆյայից: Պետք է թույլատրվի, որ Այա Սոֆյան գործի որպես մզկիթ: Ձեր անունից մեր խնդրանքը ուղղում եմ [կառավարությանը]», – ասել է Մուստաֆա Ակգյուլը հոկտեմբերի 15-ին աղոթքի եկածներին:
Սուրբ Սոֆյայի կարգավիճակը վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է: Մահմեդականները մի շարք ակցիաներ են կազմակերպել, որպեսզի քրիստոնեական տաճարը, որն այժմ թանգարան է, բացեն իրենց աղոթքների համար, թեպետ այն պնդումներին, որ դա անարգանք կլինի քրիստոնյա աշխարհին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ