Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց Հասմիկ Ավետիսյանի «Անտեսված գեղեցկություն» խորագրով ցուցահանդեսը․ (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 16,2013 23:15

Հոկտեմբերի 16-ին Ժամանակակից արվեստների թանգարանում  բացվեց նկարչուհի Հասմիկ Ավետիսյանի ցուցահանդեսը՝ «Անտեսված գեղեցկություն» խորագրով: Այն նվիրված է ալբինիզմին, որը թեթև գենետիկ շեղում է արտահայտված մելանինի (մաշկին և աչքերին գույն տվող պիգմենտ) լրիվ կամ մասնակի բացակայությամբ: Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվելու են 29 նկարներ, որոնցում պատկերված են ալբինոսներ՝ կենդանիներ և մարդիկ: Այն տևելու է մինչև հոկտեմբերի 28-ը:

Ցուցահանդեսի խորագիրը Հասմիկ Ավետիսյանի խոսքերով «Անտեսված գեղեցկություն» է, քանի որ նա առաջինն է, ով անդրադառնում է այդ թեմային: Նկարչուհին լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ է սիրում սպիտակ նկարչություն և իր ցուցահանդեսով ուզում է ցույց տալ գեղեցկության անտեսված տեսակը. «Կան մարդկային տեսակներ, որոնք առաջին հայացքից տարօրինակ են, բայց ինձ համար, կոնկրետ, ալբինոսը հրեշտակ է: Ես հույս ունեմ՝ ես կօգնեմ ձեզ սիրել այս տեսակը»:

Հասմիկ Ավետիսյանի խոսքերով՝ ինքն է գտնում իր ոգեշնչման աղբյուրները, նամանավանդ, իրեն հոգեհարազատ է երաժշտությունը: Սակայն ալբինիզմ թեման ուսումնասիրելու ընթացքում նկարչուհու երաժշտական նախասիրությունները փոխվել են:

«Առավոտի» հետ զրույցում Հասմիկ Ավետիսյանը խոստովանեց, որ ոչ թե ինքն է ընտրել թեման, այլ հակառակը՝ թեման է իրեն ընտրել և, նույնիսկ, բավականին փոխել է իրեն. «Երբ, որ ավարտեցի, ես նոր զգացի, որ սա իմ բոլոր ցանկությունների միավորումն է՝ նրանք հավաքվեցին մի կետում: Հայաստանում, հատկապես, մեկը մի քիչ տարբերվում է բոլորը լարվում են, բայց իրենք ի ծնե տարբերվում են ՝ ասես նշված են աստծո կողմից»:

PrevPhoto
NextPhoto

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031