Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական նախագծով Հայաստանում բողոքի ցույցեր ու հիստերիա է սկսվել․ հ/կ նախագահ

Հոկտեմբեր 16,2013 22:41

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK Armenia) հ/կ նախագահ Մամիկոն Հովսեփյանը վստահեցնում է՝ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման» մասին օրենքը սեռական փոքրամասնությունների հետ կապ չունի:

«Ցանկացած մարդ հասկանում է, որ այդ օրենքը կնոջ եւ տղամարդու հավասարության մասին է, իսկ մնացած սկանդալներն ու հիստերիան, բողոքի ցույցերը ռուսական նախագիծ են: Այդ բոլոր տեքստերը, որոնք հիմա շրջանառվում են՝ կարող եք գտնել stop gender.ru կայքում: Այն բոլոր երկրներում, որոնք Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման կամ ստորագրման փուլում են, նույն բանն են ասում»,- Aravot.am-ին ասաց Մամիկոն Հովսեփյանը:

Նա համոզված է՝ այս օրենքից բողոքները հանուն ռուսամետության են եւ Ռուսաստանից ուղղորդվող. «Այս օրենքը շահարկողները իրականում դեմ են կանանց ու տղամարդկանց հավասարությանը, իրենք ուզում են, որ կինը ստրուկի կարգավիճակում լինի տղամարդկանց առջեւ: Դրա համար կեղտ են ման գալիս, բառեր են գտնում՝ շահարկեն ու մանիպուլյացիայի ենթարկեն: Սեռական փոքրամասնությունների նկատմամբ ատելությունն էլ խորհրդային տարիներից է գալիս, սխալ կարծրատիպերից ու պատկերացումներից»:

Հ/կ-ի ղեկավարի խոսքերով, այն խմբերը, որոնք աղմկահարույց օրենքի շրջանակներում փորձում են ագրեսիա ու վախ ավելացնել, թշնամանք մտցնել, նրանք ուղղակի հանցագործներ են. «Նրանք գենդեր բառը հանելով չեն հանգստանա, որովհետեւ հենց հավասարությանն են դեմ, ուզում են, որ տղամարդը իշխի. «Գենդերն այն դերն է, որը սովորում ենք: Փոքր երեխան, որ ծնվում է, ինքը դեռ տղամարդ չէ, տղամարդու պես չի պահում իրեն, ընթացքում սովորում է մեծերից, հորից եղբորից՝ ինչպես պետք է տղամարդը իրեն պահի, այսինքն ձեռք է բերում տղամարդկային գենդերը: Հիմա այդ ուղեղ լվացողները փորձում եմ մարդկանց շեղել այն մտքի վրա, որ կինը կարող է տղամարդ դառնալ, տղամարդը՝ կին: Իրենք վերցնում ու ամեն ինչ տրանսգենդերների վրա են շրջում: Տրանսգենդերները փոքրամասնության խումբ են, որոնք ոչ թե կյանքի ընթացքում, այլ ծնվելով հասկանում են, որ իրենց սեռը չի համապատասխանում այն դերին, որ իրենցն են համարում: Բայց գենդերը մեծ տերմին է եւ կապ չունի սեռական կողմնորոշման հետ, ինչը փրձում են աղավաղել: Տրանսգենդերնեըը մանկուց են հասկանում, որ չեն ընդունում իրենց սեռն ու մարմինը»:

Մամիկոնի խոսքով, լուրջ բարդություններ են առաջանալու, եթե օրենքից հանվի գենդեր բառը. «Կան գենդերային կարծրատիպեր, գենդերային խտրականություն, եթե հանվի գենդեր բառը, ո՞նց են այդ արտահայտությունները բացատրելու, տղամարդու կնոջ կարծատիպե՞ր: Գենդեր բառը մշտապես եղել է թե՛ պետական փաստաթղթերում, թե՛ օրենքներում, նորություն չէ, ուղղակի ժամանակ եկավ, պատվեր եղավ, որ Հայաստանում էդ հիստերիան պետք է սկսվի, ժողովրդի գլուխները պետք է լվանան: Շատ են սեքսի վրա տարված, ամեն ինչ սեքսի հետ են կապում: Նստում սուտ տեղեկատվություն են տալիս, թե իբր եվրոպական դպրոցներում պահպանակ փչել են տալիս ու դրանով սովորեցնում պահպանակ օգտագործել: Կներեք, ո՞ր մի չափահաս մարդն է նկատում, որ պահպանակ փչելը պահպանակ օգտագործելն է: Հիմա էլ կնոջ ու տղամարդու իրավունքների հավասարության օրենքում են երեւակայում նույնասեռականներին»:

Հ/կ-ի ղեկավարը վստահ է ՝ աղմկահարույց օրենքի դեմ բողոքները ավարտվելու են Պուտինի հրամանով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Մինչև հիմա կարծում էի, թե կինը նա է, ով ի ծնե հեշտոց ունի, արգանդ, կուրծք և կարող է հղիանալ, երեխա բերել` մայր դառնալ, և կաթ տալ երեխային: Եվ ոչ թե նա է, ինչ ինքը մտածում է իր մասին, որովհետև այն, ինչ նա մտածում է, շրջապատը կարող է տարբեր ձևերով գլուխը մտցնել: Եվ մտցնում է; Նույնը վերաբերում է տղամարդուն. տղամարդը նա է, ով առնանդամ ունի, ամորձիներ և սերմնահեղուկ, և կարող է հղիացնել կնոջը և հայր դառնալ: Նրա գլուխը նույնպես ինչ ասես կարելի դրսից մտցնել` սա դաստիիարակության հարց է; Այստեղ որևէ իրավունքի հարց չի ծագում:
    Եվ եթե կինը կամ տղամարդը ուզում է սեռափոխվել` մարմնով կամ ուղեղով, ապա դա նրա անձնական գործն է: Բայց թող մյուսներին չպարտադրի, որ իրեն համարեն այն, ինչ ինքը ՉԷ: Նա կարող է իրեն համարել ցանկացած բան, նույնիսկ բանջար, բայց ես, որպես բանական մարդ կառաջնորդվեմ իմ սկզբում շարադրած հատկանիշներով:

    Հարցը այլ է: Այդ սեռափոխ անձը իրավունք չունի պարտադրելու իր կարծիքը ուրիշներին, ներառյալ ԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ` սեփական կամ որդեգրած: Որովհետև այստեղ խախտվում է ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ` պահպանելու իր ի ծնե ստացած սեռը;

  2. Արաքս says:

    Իսկ դուք ում նախագծով եք պրոպագանդում այդ գենդերի գաղափարը, ՏԻԿԻՆ. ներեցեք պարոն Մամիկոնյան:

  3. ******** says:

    ((((((((((((((((((((((((((((((

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Համաձայն եմ Մամիկոն Հովսեփյանի հետ:

    Սա Մաքսային միության / օլիգարխային կլանի (ՎԱՏ կազմակերպված) PR-հիստեիա է. իբր թե «անբարոյական» եվրոպայից «երկնագույնների բանակը կանգնած է սահմանին,որ ներխուժի Հայաստան ու ոչնչացնի հայ ընտանիքը»: Մի՞թե հայաստանցին այսքա՜ն ՊՐԻՄԻՏԻՎ ու ԱՆՏԵՂՅԱԿ է:

    Այս մարդկանց կասեմ հետևյալը. ուզես-չուզես, սիրես-չսիրես, երկրիդ օրինական քաղաքացիների մի մասը քեզնից ՏԱՐԲԵՐ է: ԲՈԼՈՐ օրինական քաղաքացիները պիտի՛ ունենան ՀԱՎԱՍԱՐ սահմանադրական իրավունքներ,այլապես Հայաստանը երբե՛ք իրավական երկիր չի կարող կոչվել:ՍԱ է հարցը: Ախր դուք ՈՉ ՄԻ իրավական ԼՈՒԾՈՒՄ չե՛ք առաջարկում. միայն գոռգռում եք՝«մենք դեմ ենք»:Իսկ ինչու՞ են «այլասեռված». որովհետև դուք իրենց չեք սիրու՞մ: ՏԱՐԲԵՐ լինել չի՛ նշանակում «այլասեռված» լինել:

  5. Լուսինե says:

    Իսկ ինձ հետաքրքիր է, այդ ի՞նչն է այս օրենքում նորույթ, բացի հիմար տերմինների ներմուծումից ու նորմալ մարդկանց աննորմալ բաներ պարտադրելուց, որ մենք մեր օրենքներում չենք ունեցել:
    Միթե մեզ մոտ օրենքով ֆիքսվա՞ծ է որ կնոջն ավելի քիր են վարձատրում, քան թե տղամարդում, միթե մեզ մոտ օրենքի առաջ կինն ու տղամարդը այլ չափաբաժիններով են պատասխան տալիս, կամ մեր որևթ օենքում գրված է “կնոջ համար 5 տարի տղամարդու համար 8” և այլին: Մեր հասարակությունում մեհք ըստ օրենքի հավասարություն ունենք, իսկ փաստացի – օրենք կիրառեք, վերահսկեք, ամեն ինչ նորմալ կլինի: Ի՞նչ մի պատադիր է օրենքով ամրագրել սեփական այլասերվածությունը ու մյաուսների պատադրել քո կարծիքը: Այլասերվածների իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են նորմալ մարդկանց իրավունքները:

    Ու ես լիովին համամիտ եմ
    Այդ սեռափոխ անձը իրավունք չունի պարտադրելու իր կարծիքը ուրիշներին, ներառյալ ԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ` սեփական կամ որդեգրած: Որովհետև այստեղ խախտվում է ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ` պահպանելու իր ի ծնե ստացած սեռը;

  6. Զավեն says:

    Հայաստանում կարծես թե օրենքով ոչ մի առավելություն չունի տղամարդը կնոջ հանդեպ:Միայն պարտադիր զինակոչն է տղամարդկանց վրա ազդում: Սակայն չեմ կարծում, որ աղջիկները շատ են ուզում, որ այդ օրենքը իրենց վրա էլ պարտադրվի: Ես հասկանում եմ օրենքի իմաստը, այնպես չէ,որ դեմոգոգիայով եմ զբաղվում,սակայն չեմ հասկանում այն տղամարդկանց,որոնք ցանկանում են իրենց իշխանությունը այդպես հեշտությամբ զիջել կանանց:Այսինքն ուզում են տանը լվացք անեն,երեխայի պամպերս փոխեն,իսկ կինը այդ ընթացքում հարցեր լուծի և երեկոյան գնա ընկերուհիների հետ խնջույքի? Հարգելի հայ տղամարդիկ, Արևմուտքը նորից վերադառնոիմ է մայր իշխանության, բայց Հայաստանում դեռ պահպանվում է կոչվածը,վայելեք նրա գեղեցկությունը, քանի կարող եք,ինքնակամ մի զիջեք պապերից եկած այդ իշխանությունն ու պատասխանատվությունը:Գնահատեք և սիրեք ձեր կանանց,բայց ղեկը եթե տվել եք իրանց ձեռը,ձեռքիցս չեք պրծնի:ՃՃՃՃ

  7. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ով՞ է ում որ որևէ բան «պարտադրում»: Չես ուզում,գնա քո կյանքը քո՛ ձևով ապրի: Բայց բարի եղիր ուրիշների քե՛զ պես չլինելու իրավունքն էլ հարգել,կամ գոնե չքարկոծել՝տարբեր պիտակներ կպցնելով:

    • Արման says:

      Ինչ է նշանակում, հարգել միասեռականի՞ն: Հարգել մեղք՞ը: Այդ նույն փոքրամասնությունը վաղը ձեր երեխաներին է սովորեցնելու: Մեղքը մերժել է պետք, ոչ թե հարգել:

  8. Արման says:

    Այն մարդկանց, ովքեր կարծում են կինն ու տղամարդը կարող են հավասար լինել; Հո դուք աննորմալ չե՞ք: Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Աստված ասում է կնոջը` հնազանդ եղիր տղամարդուն, ինչպես տղամարդը հնազանդ է Աստծուն: Իսկ տղամարդուն` սիրեք ձեր կանանց:
    Ուրեմն, Աստուց ավելի խելոք եք փաստորեն…
    Աստված տղամարդուն ստեղծեց, որպեսզի իշխի աշխարհին: Ոչ թե կնոջը:
    Ինչպես Հիսուսը եկեղեցու գլուխն է, այնպես էլ տղամարդը` կնոջ գլուխը: Հիմա ուզում եք գլխատել կանանց, ոչ թե նրանց իրավունքները պաշտպանել:
    Անաստվածություն է այս օրենքը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031