Ադրբեջանի նախագահական ընտրություններում զանգվածային ընտրակեղծիքները, ազատ խոսքի և հավաքների իրավունքի սահմանափակումը վերջնականապես խաթարեց այդ երկրի իշխանության նկատմամբ վստահությունը: Այս կապակցության «Freedom House»-ը Եվրոմիությանը կոչ է՝ անում Արևելյան գործընկերության նոյեմբերին կայանալիք Վիլյուսի գագաթնաժողովում առաջնային համարել մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև կասեցնել Ադրբեջանի պաշտոնյաների համար վիզայի դյուրացման բանակցությունները: Ասվում է «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, հայտնում է «Կոնտակտ» լրատվականը:
Հիմնվելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Ադրբեջանի իրավապաշտպանների զեկույցներին՝ հայտարարությունում ասվում է. «Անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, քաղաքական ակտիվիստների և ընդդիմադիր թեկնածուների աջակիցների նկատմամբ ճնշումները բացառել են ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը»:
«Խարդախությունների նկատմամբ մտահոգությունն ուժգնացել է, երբ ԿԸՀ-ն քվեարկության նախօրեին հրապարակել է Իլհամ Ալիևի հաղթանակի տվյալները»:
«Ադրբեջանի իշխանությունն այս ընտրությունների ընթացքում միջազգային իր պարտավորությունների հանդեպ բացահայտ անարգանք է ցուցաբերել», – ասել է «Freedom House»-ի նախագահ Դևիդ Կրամերը՝ նշելով, որ Ալիևի «հաղթանակը» չափազանց փչացրել է նրա իմիջն ու օրինականությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ