Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի կոչը

Հոկտեմբեր 16,2013 22:10

Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Նամակում ասվում է. «Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում իմ կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները իմ նկատմամբ հրապարակավ հնչեցրեցին վիրավորական եւ, ըստ էության, սպառնալից հայտարարություններ:

Ուստի խնդրում եմ, օգտագործելով Ձեր լիազորությունները (Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնների հաստատումը եւ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովումը), ՀՀ ԱԺ-ի տարածքում ապահովել իմ անվտանգությունը, ինչպես նաեւ անխափան աշխատանքի հնարավորությունը:

Մասնավորապես` պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի եւ Մհեր Սեդրակյանի կողմից իմ նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու ցանկությունը բացառելու համար միջոցներ ձեռնարկել, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ ինձ, ինչպես նաեւ չօգտագործեն ՀՀ ԱԺ ամբիոնը ինձ վիրավորելու եւ իմ անձի շուրջ թշնամական մթնոլորտ ստեղծելու համար:

Ինձ համեմատելով թուրքերի եւ ադրբեջանցիների հետ` նրանք ցույց են տալիս, որ իմ նկատմամբ ունեն նույն թշնամանքը ինչ եւ այդ ազգերի ներկայացուցիչների դեմ եւ համանման թշնամանք են փորձում հարուցել իմ նկատմամբ ուրիշների մոտ»,- ասվում է նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Հ. Աբրահամյանի պատասխանը`
    Հարգելի պատգամավոր Փոստանջյան, կամ ինչպես Ձեզ կոչում են որոշ համակիրներ` Ժաննա Դարկ, Սոսե, Զարուհի-թագուհի, և այլն, և այլն… Քանի որ Ձեր նշած պատգամավորներին, ինչպես նաև նախագահին, վարչապետին, ինձ` Ձեր խոնարհ ծառային, և շատ այլ իշխանամետ անձանց դուք բազմիցս որակել եք որպես “թուրքեր”, “հակահայեր”, “թշնամիներ” և այլն, Ձեր մտահոգությունը անտեղի է և անտրամաբանական:
    Կամ դուք նախկինում այդ բառերը ասելիս ակնհայտ սուտ եք ասել, զրպարտելով ու վիրավորելով նրանց, կամ էլ պետք է ընդունեք, որ եթե այդ մարդիկ այնուամենայնիվ “թուրքեր” են, ապա Ձեզ “համեմատելով թուրքերի և ադրբեջանցիների հետ…”, հավասարեցնում են հենց իրենց, ինչը բնավ չի կարող նշանակել թշնամանքի դրսևորում, այլ նույնիսկ ինչ որ տեղ հարազատական դիմելաձև է ենթադրում: Ինչպես ասում են մեզ մոտ` մաքսային միությունում` моряк моряка видит издалека!… Ուստի հորդորում եմ յուղ չայրել և Ձեզ այնքան հատուկ հավասարակշռությամբ ու խոհեմությամբ ճաշակել Ձեր իսկ եփած շիլան ու փլավը…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031