Թուրք պատմաբան Թաներ Աքչամն արժանացել է Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի (MESA) «Հուրանի» գրքի մրցանակին՝ «Երիտ թուրքերի մարդկության դեմ կատարած հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» աշխատության համար: Հայտնում է «Արմենիան Ուիքլի» թերթը:
««Հորանի» 2013. մրցանակը շնորհում ենք Թաներ Աքչամի «Երիտ թուրքերի մարդկության դեմ կատարած հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» ազդեցիկ գիտական աշխատությանը, որը տրամադրում է Հայոց ցեղասպանության պատմական ամենաուժեղ փաստարկը: Հիմնվելով բացառապես Օսմանյան փաստաթղթերի վրա՝ պրոֆեսոր Աքչամը մանրամասնորեն նկարագրում է Օսմանյան կայսրության ժողովրդագրական քաղաքականության շարժառիթները, նախագծումը, կապերը, կազմակերպումն ու իրագործումը: Ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում այն ընդլայնում է ցեղասպանություն հասկացությունը՝ ներառելով երեխաների և կանանց բռնի ուծացման և սեփականության հափշտակման մասին տեղեկություններ: Վիճահարույց ոլորտում այն նոր չափանիշ է սահմանում», – ասվում է MESA-ի հայտարարությունում:
Պատասխանելով հայտարարությանը՝ Աքչամը նշել է, որ այս գիրքը նաև դատապարտում է Հայոց ցեղասպանության հանդեպ Եվրոպայի և ԱՄՆ-ի լռությունը:
Գիրքը լույս է տեսել 2012թ. ԱՄՆ-ում:
Կարդացեք նաև
Բրիտանալիբանանցի պատմաբան Ալբերտ Հորանիի անվան մրցանակը հիմնվել է 1991թ., այն տրվում է Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կարևորագույն աշխատություններին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ