Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար, «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանին «Առավոտ»-ը հարցրեց՝ հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններում արդյո՞ք վրացի ընտրողների համար Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը օրակարգային հարց է:
Նա նշեց, որ այդ հարցը ընտրողներին հետաքրքրող առաջին տասնյակ հարցերի շարքում վերջին հորիզոնականներն է զբաղեցնում՝ հաշվի առնելով վերջերս իրականացրած ուսումնասիրությունները: «Կան մարզեր, որտեղ այդ պահանջը ավելի մեծ է, որոշ վայրերում՝ ավելի ցածր: Օրինակ՝ Ջավախքի բնակչությանն է ավելի շատ հետաքրքրում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը, մինչդեռ մեծ քաղաքներում այդ հարցը օրակարգային չէ։ Իսկ հայ համայնքին դա հուզող հարց է, որովհետեւ ջավախքցիներից շատերը բնակվում են ՌԴ-ում, գումար են վաստակում, շատերն էլ ցանկանում են մեկնել այնտեղ, որպեսզի գումար վաստակեն: Այսինքն՝ զուտ տնտեսական շահագրգռվածության հարց է, որը իհարկե, ժամանակի ընթացքում նվազում է, քանի որ այլ պահանջներ ու առաջնահերթություններ են առաջ գալիս», պարզաբանեց Առնոլդ Ստեփանյանը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար, «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում: