Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը հեռարձակման ոլորտում խորացնում է համագործակցությունը Եվրոպայի հետ

Հոկտեմբեր 16,2013 19:00

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուսառադիոհաղորդումների հեռարձակման ոլորտում Հայաստանն իր չափանիշները մոտեցնում է եվրոպական չափանիշներին` փոխառելով լավագույն փորձը: Դրա վառ օրինակններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատվիրակությունը, նախագահ Գագիկ Բունիաթյանի ղեկավարությամբ, հոկտեմբերի 2-4-ը Վիլնյուսում մասնակցել է Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի 38-րդ հանդիպմանը: ՀՌԱՀ նախագահն, «Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում ամփոփելով հանդիպմանը հայկական պատվիրակության մասնակցության արդյունքները, նշեց, որ միջոցառմանը մասնակցում էին Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի անդամ 43 երկրների հեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների, Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Մեր հիմնական խնդիրը մեդիաոլորտում հեռահաղորդակցության ժամանակակից չափանիշներին համապատասխան զարգացում ապահովելն է: Շուկան արագ տեմպերով զարգանում է տեխնիկական առումով, և այստեղ մենք շատ մեծ խնդիր ունենք եվրոպական երկրների հետ համագործակցելու, որոնք, գաղտնիք չէ` առաջատար են ոլորտում»,- նշեց Բունիաթյանը:

Նրա գնահատմամբ`եվրոպական երկրների հետ համագործակցության լավագույն խթանը փորձի փոխանակման ապահովումն է, որը հնարավորություն կտա հասկանալ և ուրվագծել զարգացման առաջնային ուղղությունները: ՀՌԱՀ նախագահը նշեց, որ համացանցի արագ զարգացման պարագայում հեռուստաընկերությունները  դիմակայում են մշտապես հեռուստադիտողին հետաքրքիր և արդիական լինելու հրամայականին: «Հեռուստաընկերությունները պետք է ժամանակին համահունչ լինեն, որպեսզի կարողանան դիվերսիֆիկացվել տեխնիկապես և համապատասխանեն միջազգային չափորոշիչներին»,- շեշտեց նա:

Վիլնյուսում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ, որոնց թվում էին նաև առցանց միջավայրում բազմակարծության գնահատումը, «Վիդեո` ըստ պահանջի» ծառայությունների վերահսկումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի անդամների միջև համագործակցության ընդլայնմանը և ամրապնդմանը:

Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահը հայտնել է, որ կազմակերպության 39-րդ նստաշրջանը կայանալու է 2015 թվականի գարնանը,  Չեռնոգորիայում, 40-րդը` Վրաստանում, 41-րդը` Շվեյցարիայում: Պլատֆորմի 2015 թվականի աշնանը կայանալիք 42-րդ հանդիպումը հյուրընկալելու ցանկություն է հայտնել նաև Հայաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031